Դիակներ անարգողներն ակնկալում են ներողություն. Սոֆյա Հովսեփյանը` Արսեն Թորոսյանից ներողություն խնդրելու մասին
Դիակներ անարգողներն ակնկալում են ներողություն: Մի կյանք էլ ապրեմ, միևնույն է, սրբապիղծ եմ համարելու դիակ անարգողին, այն էլ զինվորի դիակ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ արձագանքելով դատարանի այն որոշմանը, որ պետք է ներողություն խնդրի ՔՊ-ական նախկին պատգամավոր, այժմ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանից։
«Ստատուսախեղդ արեք համացանցն ու համարեք, որ դատարանը արդար որոշում է կայացրել, բայց ...»,- հավելել է նա։
Հիշեցնենք, որ այսօր Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ դատարանը պարտավորեցրել է Սոֆիա Հովսեփյանին ներողություն խնդրել` տեղադրելով հետևյալ հայտարարությունը:
«Ես՝ Սոֆիա Հովսեփյանս, ներողություն եմ խնդրում Արսեն Թորոսյանից։ 04.08.2023 թվականին ես Ֆեյսբուք սոցիալական կայքի իմ անձնական էջում կատարել եմ հրապարակում պարոն Թորոսյանի վերաբերյալ: Հայտնում եմ, որ հրապարակումն իր մեջ պարունակում է վիրավորական արտահայտություններ Արսեն Թորոսյանի վերաբերյալ, ինչի համար ներողություն եմ խնդրում պարոն Թորոսյանից»։