Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ին
Քաղաքականություն

Ինչպես է իշխանությունը չեզոքացնում իր հակառակորդներին ընտրություններից առաջ․․․ թյուրքագետ

Կարճ պատմեմ այն մասին, թե ինչպես է իշխանությունը չեզոքացնում իր հակառակորդներին ընտրություններից առաջ... Թուրքիայում։ Ինչպես ասում են՝ բոլոր համընկնումները պատահական (չ)են։ Գրել է պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

«Նախ տեղափոխվենք 2024 թվականի գարուն։ Թուրքիայի ողջ տարածքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում վստահ հաղթանակ է տանում գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցությունը՝ ՀԺԿ (CHP)։ Այդ աննախադապ հաջողությունը (ավելի քան 20 տարի որևէ մեկը չէր հաղթել Էրդողանին համապետական ընտրություններում) հնարավոր էր դարձել նաև այն պատճառով, որ 2023 թ. ընդդիմադիրները նոր ղեկավարություն էին ձևավորել, ովքեր համեմատաբար ավելի երիտասարդ են ու եռանդուն, նորաոճ ու համակարգված պայքարի կողմնակիցներ են։ Հաղթանակով ոգևորված և օգտվելով Թուրքիայում ներքին ու արտաքին քաղաքականության մեջ առկա մի շարք ճգնաժամերից (այդ մասին շուտով)՝ ՀԺԿ պնդում է, որ պետք է անցկացնել արտահերթ նախագահական (ու խորհրդարանական) ընտրություններ։ Ավելին, գրեթե բոլոր հարցումները ցույց են տալիս, որ հասարակության մեծ մասն էլ է արտահերթի կողմնակից, իսկ ընդդիմության միասնական թեկնածուն՝ Ստամբուլի քաղաքապետ Է. Իմամօղլուն գրեթե մշտապես ավելի բարձր վարկանիշ ունի, քան Էրդողանը (սա էլ է աննախադեպ)։ Իսկ հիմա այն մասին, թե ինչ է անում իշխանությունը Քանի որ Էրդողանը հասցրել է անցնող տասնամյակների ընթացքում գրեթե ամբողջությամբ իր վերահսկողության ներքո վերցնել գործադիր, օրենսդիր ու դատական իշխանությունը, իր գործը բավական հեշտացել է։ Եվ ազատորեն անում է հետևյալը.

Նախ շինծու կաշառքի ու կեղծ դիպլոմի գործով այս տարվա մարտին ձերբակալում է Իմամօղլուին ու իր թիմից մի քանի տասնյակ մարդու։ Որպեսզի հասկանաք, թե որքան քաղաքական պատվեր է սա, բավական է նշել, որ արդեն 5 ամիս է՝ Իմամօղլուն բանտում է, սակայն պաշտոնական մեղադրանք դեռ առաջադրված չէ։

Ամբողջ երկրում ՏԻՄ ընտրված ղեկավարներին դարձյալ շինծու գործերով հեռացնում է պաշտոնից և նշանակում տեղապահներ (արդեն շուրջ 10 ընդդիմադիր քաղաքապետ այդպես չեզոքացվել է տարբեր բնակավայրերում)։ Իսկ երբ դատարանը որոշում է բաց թողնել ընդդիմադիր քաղաքապետին, դատախազը դիմում է ուրիշ դատարան ու մի քանի ժամից քաղաքապետին նորից ձերբակալում են։

Դրանից հետո մի քանի օրով եթերում փակում կամ մեծ ֆինանսական տույժեր է դնում ընդդիմության հիմնական երկու հեռուստաալիքի վրա։

Եվ ամենակարևորը, քրեական գործ է բացում իբր 2023 թ. ՀԺԿ համաժողովի դեմ, որում ընտրվել են այս նոր առաջնորդները։ Նորից պատկերացրեք. քրեական գործ կուսակցության ներսի անդամների ընտրությունների թեմայով։ Ու եթե դատարանը որոշում ընդունեց հաստատել գործը, ապա կուսակցության այս նոր ու հաջող ղեկավարությունը պետք է փոխվի։ Ինչպես կռահում եք, այդ հարցում իշխանությանը օգնում են կուսակցության որոշ պարտված նախկին դեմքեր։

Որպեսզի չկարծեք, թե սա անհավանականի ժանրից է, բավական է ասել, որ մի քանի օր առաջ արդեն նմանատիպ որոշում կայացվել է։ ՀԺԿ գլխավոր հենակետի՝ կուսակցության Ստամբուլի մասնաճյուղի ղեկավարը դատարանի որոշմամբ հեռացվել է այդ պաշտոնից և նրա փոխարեն կուսակցության մասնաճյուղի ժամանակավոր կառավարիչ է նշանակվել կուսակցությունից հեռացված մի նախկին գործիչ։ Ու որպեսզի վերջինս մտնի կուսակցության գրասենյակ, իրեն այդ հարցում օգնել են մի քանի հարյուր ոստիկան, արցունքաբեր գազ ու բազմաթիվ մահակներ։ Ինչպես ասում են՝ և սա դեռ ամենը չէ... Իրավիճակը մնում է գերլարված, իսկ Էրդողանը դաշտը մաքրում է իրական ընդդիմությունից, որպեսզի կարողանա նորից ընտրվել։ Կարծում եմ, այս պատմությունը կարող է օգտակար լինել իմ ընթերցողներին

 Իսկ հաջորդ անգամ ես կպատմեմ, թե ինչպես է ընդդիմությունը փորձում գրագետ դիմադրել և պայքարել իշխանությունների դեմ»,-գրել է թյուրքագետը։