Արմեն Դանիելյանն ընտրվեց Վճռաբեկ դատարանի դատավոր
Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Լուսինե Աբգարյանի, Արմեն Դանիելյանի և Նելլի Բաղդասարյանի թեկնածությունները: Երեք թեկնածուներից խորհրդարանը պետք է ընտրի Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թեկնածու:
Ազգային ժողովի 107 պատգամավորից քվեարկությանը մասնացել է 66 պատգամավոր։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ Լուսինե Աբգարյան՝ 1 կողմ, Արմեն Դանիելյան՝ 65 կողմ, Նելլի Բաղդասարյան՝ 0 կողմ։