Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ին
Քաղաքականություն

Խնդիրն այլևս Փաշինյանը չէ, նա խաղում է բաց  խաղաքարտերով. Վլադիմիր Մարտիրոսյան

Երևի թե այս ամենի մասին պետք է խոսել բաց, ընկալելու համար խնդիրը: Խնդիրն այլևս Փաշինյանը չէ, նա խաղում է բաց խաղաքարտերով, առանց դիմակի և չի քողարկում այլևս ոչ իր դեմքը, ոչ նպատակները, նույնիսկ ջանք չի գործադրում իր քաղաքական էությունը թաքցնելու համար: Այս մասին գրել է քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը: 

«Հակաիշխանական և ընդդիմադիր լայն հանրային շերտերի պահանջներն ու ձգտումները ոչ ոք հավուր պատշաճի քաղաքականապես չի սպասարկում և ոչ այն պատճառով, որ չի ուզում, այլ այն պատճառով, որ չի կարողանում: Ընդդիմությունը պարզապես չի կարողանում սպասարկել ոչ իրեն, ոչ ընդդիմադիր լայն զանգվածներին քաղաքականապես: 

Քաղաքական գործիչները դարձել են «վերլուծաբաններ», «լրագրողներ» և զբաղված են նույն բանով: Պատգամավորները դարձել են «փորձագետներ» և տարբեր տաղավարներում փորձագիտություն են անում զրո առաջարկով իրենց ընտրազանգվածներին: 

Նախկին նախագահները, որոնք ներկա են քաղաքական կյանքում, իրենց և խմբակցությունների քաղաքական դերակատարությամբ ավելի շատ շեշտը դրել են իրենց կառավարման ժամանակահատվածի քաղաքականության արդյունավետության և ճշմարտացիության ապացուցման վրա, որն այսօր ունի այլևս զրո արժեք:

Հանրային պրոտեստանտ գործիչները բացարձակ քաոտիկ, իմպուլսիվ և հաճախ «հակաքաղաքական» ձևով են քաղաքականությամբ զբաղվում, որը մեծ հաշվով ընդդիմադիր շերտերի մոտ ավելի մեծացնում է ապատիան, քան կրճատում այն:

Ընդդիմադիր «ընտրանին» բացարձակ անունակ է աշխատող առաջարկի առումով: 

Փաշինյանը իր բացարձակ փոքրամասնությանը, իր ոչ լեգիտիմությանը տալիս է կեղծ մեծասմասնության և ամուր լեգիտիմության տեսանելիություն և ծավալ: Բոլորը սկսում են աշխատել այդ «տեսանելության» և «ծավալի» դեմ: Բոլորը սկսում են քաղաքականացնել և մատնանշել այդ «տեսանելիությունն» ու «ծավալը» որպես իրականություն, արդյունքում գտնելով հասցե, որով կապացուցեն իրենց առաջարկի բացակայության պատճառը: 

Միֆերի հետ կարելի է ժանգլյոռություն անել անվերջ: Շահարկել դրանք պատճառաբանել դրանք, բայց կա մեկ երկաթյա փաստ, որը քանդում է միֆը:

Հանրային կարծիքի վեր հանման գիտական ապացույցը: Փաշինյանի մեծամասնության և լեգիտիմության տեսիլքը քանդում է նրա վարկանիշը: Այդ վարկանիշը 15-17% է և հատակում և չի բարձրանում, ինչ էլ նա անի: Նույնիսկ բերած «խաղաղությունը» ըստ հարցումների ավելացրել է նրա վարկանիշը ընդամենը 2-3%-ով: Սա նրա բերած մեգախաղաղության դիմաց չնչին տոկոս է, ինչը մաշվելու է աներկբա: 

Եթե այս ամենը վերածենք չափելիության, ապա հայության և նրա պետության բացարձակ մեծամասնությունը դեմ է հայության և նրա պետության անունից վարվող քաղաքականությանը: Ագրեսիվ, իշխանությունը իր ձեռքերում հայտնված պետական համակարգով, ճնշման փոքրաքանակ խմբերով և պաշտոնատար ապարատով, մանիպուլացված ընտրազանգվածով փաստացի ուզուրպացրել է հայության պետության անունից քաղաքականություն իրականացնելու իրավունքը:

Այդ իրավունքի վերականգնման հնարավորությունները կան խաղը փոխելու լիակատար հնարավորություններ կան և հնարավորության անունն է «քաղաքական մոբիլիզացիա հակահարձակման նպատակով»: Դրա պարարտ հողի անունն է Փաշինյանի լեգիտիմության տոտալ կորուստը և ոչ երբեք չեղած լեգիտիմությունը լեգիտիմացնելը: 

Մոռացեք, թե նրան ԱՄՆ է լեգիտիմացնում, Ռուսաստանն է լեգիտիմացնում կամ չգիտեմ էլ ով: Լեգիտիմացնում ենք մենք, միայն մենք, մեր չքաղաքականությամբ, հաշվարկներով, կախվածությամբ հազար ու մի բանից:Նրա ազատ գործելու հնարավորությունը ձևավորել ենք մենք: 

Լրջանալ է պետք, մոբիլազացվել է պետք, աշխատել է պետք, կառուցակարգեր է պետք, ստրատեգիա է պետք, հակահարձակվել է պետք, ոչ թե անվերջ խոսել դրա մասին, բայց դոփել նույն տեղում: Հայաստանի հակաիշխանական հասարակաքաղաքական դաշտը բացարձակ չի աշխատում փոխադարձ համաձայնությունների ամրացման շուրջ: Այդ դաշտը ունի գաղափարական, սկզբունքային, արժեքային համարյա 90% համընկնում և մոտ 10% անհամաձայնություն: Խնդիրը նրանում է, որ նրանք ավելի շատ ի ցույց են դնում և այդ 10% անհամաձայնությունը և աշխատում դրա շուրջ, քան 90% համաձայնության շուրջ տալով դրան կառուցակարգ, (структура): 

Փաշինյանին դիմադրելու ամենաօգտակար ռեժիմներից մեկը այդ 10% անհամաձայնությունը երկրորդական դարձնելն է և 90% համաձայնությունը բյուրեղացնելը, առաջնային դարձնելն ու քաղաքականացնելը: Դա ոչ միայն հնարավոր է այլ սուղ անհրաժեշտ, հակառակ դեպքում ողջ երկիրն է լինելու այդ 10% անհամաձայնության գերին, որն էլ Փաշինյանը խաղարկելու է որպես իր իշխանության երկարաձգման կենարար ռեսուրս»: