Ты смешной․ Ալեն Սիմոնյանը «տժժալով»՝ սպասում է Վանեցյանի զանգին
Հայաստանի խորհրդարանը ներկայացնող, Ազգային ժողովի նախագահի պաշտոնն զբաղեցնող Ալեն Սիմոնյանը չի հանդարտվում ու շարունակում է սոցիալական ցանցում յուրօրինակ ուղերձներ հղել ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին։
Նա վերջինիս անցանում է Պուշկո։ Ալեն Սիմոնյանն իր վերջին գրառման մեջ մասնավորապես նշել է․
«Պուշկո, մոռացել էի, էն դուդուկ փչողդ, որ իմ անվտանգության աշխատակիցների մասինա անընդհատ խոսում, էդ դեգեներատը չի նկատե՞լ, որ զվյոզդնին քեզ այնքան էր տարել, որ վերջին պաշտոնովդ պայմանավորված ախռաննիկներիդ հետդ վերցրիր, որ քո կողքը լինեն, հիմա պետական պաշտոնյաների անվտանգության աշխատակիցների մասինա խոսում էդ ճանճը: Կամ քեզ Հայաստանում ախռաննիկ ինչի՞դ ա պետք, այ ցուցամոլ, դու ո՞ւմ ես պետք, լուրջ, հը՞ն:
Ты смешной ! Էն հարսանիքների ժամանակ փոքր երեխեք են լինում է, որ կոստյում-շալվար-գալստուկ են հագցնում, մազերը պրաբոր բացում ու լակիրովնի կոշիկ հագցնում, կարծես պուճուր ձյաձյա լինեն, այ տենց մի բան ես դու:
Հիշո՞ւմ ես՝ քեզ ասեցի մի օր, որ քեզ սերժացնելու եմ մինչև վերջ, ու արեցի, հիմա ուղղակի մեմ եմ դարձնելու ու, անկեղծ, վաղուց ոչ մեկի վրա այսքան չէի տժժացել: Հենց զանգես, կասեմ ինչի:
Շարունակելի ...»։