ԱԱԾ նախկին փոխտնօրենի դատավոր դուստրը իշխանության թիրախում է. վեթինգը շարունակվում է
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ոչ յուրային դատավորները շարունակում են ոսկորի պես մնալ իշխանության կոկորդում: Իրավապահ համակարգի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի ուշադրության կենտրոնում է 2013 թվականից Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանը, որն ԱԱԾ նախկին փոխտնօրեն Գրիգոր Հարությունյանի դուստրն է, Քեթրինի Միհրանի քեռու աղջիկը, Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանի կինը: Տ. Փոլադյանը, հիշեցնենք, կալանավորված էր մեկ տարի` առանձնապես խոշոր չափերի կաշառք վերցնելու մեղադրանքով, եւ այս տարվա սկզբին է ազատ արձակվել։
Հիմա էլ կինն է իրավապահների թիրախում: Թե կոնկրետ ինչ գործով, մեզ չհաջողվեց պարզել: Հիշեցնենք, որ 2022-ին Գլխավոր դատախազությունը միջնորդել էր ԲԴԽ-ին՝ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով, Անի Հարությունյանին մեղադրում էին կեղծ հայտարարագիր լրացնելու համար:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում