Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ին
Քաղաքականություն

Educational Visionaries Award մրցանակ է շնորհել Ռուբեն Վարդանյանին և Վերոնիկա Զոնաբենդին

Հայկական կրթական հիմնարկությունը (Armenian Educational Foundation) իր 75-ամյակի հանդիսավոր միջացառման ընթացքում Educational Visionaries Award մրցանակ է շնորհել Ռուբեն Վարդանյանին և Վերոնիկա Զոնաբենդին՝ որպես  կրթության ապագայի տեսլական ունեցող գործիչների:

Վերոնիկա Զոնաբենդը ներկա է գտնվել միջոցառմանը ու իր և ամուսնու՝ արդեն երկու տարի ադրբեջանական բանտում կեղծ մեղադրանքներով ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի անունից շնորհակալության է հայտնել գնահատանքի համար: Ստորև ներկայացվում է Վերոնիկա Զոնաբենդի խոսքը.

«Մեծ պատիվ է այսօր այստեղ լինելն ու այս հեղինակավոր մրցանակը Ռուբենի և իմ անունից ստանալը։ Իհարկե, կցանկանայի այստեղ Ռուբենի հետ  միասին կանգնած լինեինք:

Խորապես շնորհակալ եմ այսօր ձեզ դիմելու հնարավորության համար։ Չնայած ես ծնվել եմ ռուս-հրեական ընտանիքում, ինձ համարում եմ ընտությամբ հայ՝ Armenian By Choice:

Հայաստանում փոփոխության գաղափարի նկատմամբ Ռուբենի կիրքն ու սերն ինձ ոգեշնչեց նույնն անել։ Աշխարհն իսկապես ենթարկվում է մեծ փոփոխությունների, և այն համակարգերը, որոնց վրա մենք ժամանակին հույս էինք դնում, փլուզվում են։ Ռուբենն ու ես աշխարհի այն մասից ենք, որտեղ կայունությունը հազվադեպ երևույթ է եղել, և մեր սերունդն այսպիսի ժամանակներ նախկինում ևս ապրել է։  Բայց մենք հաստատ գիտենք, որ կրթությունը միշտ էլ անձնական հզորացման խթանիչ է եղել։ Մեր դեպքում՝ ես ուսումնասիրել եմ ավիատիեզերական ճարտարագիտություն, մինչդեռ Ռուբենը՝ տնտեսագիտություն, և մենք մեծ հավատ ունենք կրթության ազդեցության նկատմամբ։ Մեր ծնողներից մենք սովորել ենք կրթության իրական արժեքը։ Դա միակ ունեցվածքն է, որը ոչ ոք երբեք չի կարող խլել։ Ո՛չ գիտելիքը, ո՛չ արժեքները չեն կարող խլվել մեզանից։

Եվ չնայած հայերը վաղուց ցրված են ամբողջ աշխարհում, միայն միասնության և գիտելիքի փոխանցման միջոցով է, որ մենք մնում ենք կապված միմյանց հետ։ Կրթությունը և ընդհանուր արժեքներն անտեսանելի թելեր են, որոնք մեզ կապում են անկախ նրանից, թե որքան հեռու ենք ապրում միմյանցից։

Այսօր, ևս մեկ անգամ, մենք կանգնած ենք նոր դարաշրջանի շեմին։ Այնուամենայնիվ, կան բաներ, որ անփոփոխ են՝ մարդկային արժեքները և մեզ միավորող կապերը: Հայ կրթական հիմնարկության 75-ամյակը վկայում է այն կարևորության մասին, որը մեր ժողովուրդը տալիս է կրթությանը՝ որպես ապագայի ուղի։

Ինչ էլ որ անեք կյանքում, պետք է անեք սրտով և սիրով, քանի որ դա միակ բանն է, որը ոչ ոք երբեք չի կարող խլել ձեզանից։ Եվ հիմա, երբ Ռուբենը զրկված է ազատությունից՝ գտնվելով դաժան և անարդար պայմաններում, նրա կյանքն ինքնին դարձել է ավելի լավ աշխարհի նկատմամբ նրա անսասան հավատի վկայությունը՝ այնպիսի աշխարհի, որը կառուցված է գիտելիքի, կրթության և համայնքի ուժի վրա։

Այժմ ավելի քան երբևէ, մենք պետք է միասին կանգնենք փոփոխությունների առջև՝ ձգտելով կայունություն բերել աշխարհին՝ մեր գիտելիքն ու մեր փորձով քաղված դասերը փոխանցելով հաջորդ սերնդին, քանի որ հենց նրանք են մեզ դուրս բերելու վաղվա անորոշություններից։

Եկե՛ք միավորվենք և ինքներս մեզ խոստանանք սովորեցնել, սովորել ու միասին լինել։ Շնորհակալություն այս պատվի համար»։