Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ին
Քաղաքականություն

«Կենտրոն» հեռուստաընկերությունն աշնանային եթերաշրջանում մեկնարկում է «Առաջարկ Հայաստանին» նախագիծը

«Կենտրոն» հեռուստաընկերությունն աշնանային եթերաշրջանում մեկնարկում է «Առաջարկ Հայաստանին» նախագիծը, նպատակադրված՝ այս նախագծի մաս են դառնալու հասարակության բոլոր խմբերը, տարբեր մասնագիտությունների ու առաքելության տեր անձինք անխտիր։ Հեռուստաընկերության տնօրեն և հաղորդման վարող Բեթղեհեմ Արաբյանը պարզաբանել է, թե ինչու «Առաջարկ Հայաստանին»:
 
«Հաղորդումը վարում և թեման քննարկում ենք ես և Արթուր Բախտամյանը:
 
«Առաջարկ Հայաստանին» նախագիծը հստակ նպատակ ունի․ ոչ թե անվերջ բանավիճել իրականության արձանագրումների հենքի վրա, գտնել մեղավորներին ու քննադատել, բղավել միմյանց ուղղությամբ, այլ դադարել այն բոլոր գործողություններից, որոնք արդյունք չեն տալիս և հասկանալ, թե ինչ է անհրաժեշտ Հայաստանին տարբեր ոլորտներում առաջընթաց գրանցելու համար։
Մենք գիտենք, թե ինչ ունենք մեր երկրում, մենք ուզում ենք լսել, թե ինչ առաջարկ կա մեր երկրի համար։
 
Այս նախագծում յուրաքանչյուր թեմայի շուրջ քննարկումները պետք է ավարտվեն առաջարկով` արձանագրված բացասականը փոխելու նպատակով։ Ի վերջո, մեկ օր պետք է սկսել մտածել լուծումների մասին և երբեք չպետք է սպասել ինչ-որ բանի ինքնուրույն փոփոխությանը։
Առհասարակ, հեշտ է արձանագրել, թե ինչ են անում ուրիշները, մենք խնդիր ունենք մարդուն, ուսանողին, աշակերտուհուն, բժշկին, ռամիկին ու գիտնականին համոզել, վստահեցնել, մոտիվացնել, որ իր երկրի համար ինքը ևս պետք է գործի, որ իր առաջարկը ևս լսելի է իր ոլորտի վերաբերյալ, որ իր մասնագիտությանն առնչվող խնդրի լուծման բանալին կարող է լինել նաև իր ձեռքերում:
 
Մենք խնդիր ունենք իրականությանը մաս դարձնել նրանց, որոնք իրենց կտրել են իրականությունից կամ ստորադասում են իրենց դերը մեր երկրում․․․
 
Ստեղծել ենք ձևաչափ՝ մեկ ժամ քննարկման արդյունքում արձանագրել նվազագույնը տասը առաջարկ, իսկ գաղափար տվողներն ուղիղ առնչություն ունեն այն ոլորտին, որի վերաբերյալ առաջարկ են ներկայացնում։
 
«Կենտրոն»-ի բաց սեղանի շուրջ երբեք պատահական անձինք չեն հայտնվելու, այլ լինելու են նրանք, որոնք և՛ այդ ոլորտի պատասխանատուներն են, և՛ սպառողները, և՛, ինչու ոչ, նաև իրականություն փոխողները։ Այս սեղանի շուրջ խոսելու են նրանք, որոնք տիրապետում են իրավիճակին ոչ անձնական տեսանկյունից, որոնք ունեն առաջարկ հանուն Հայաստանի, զարգացման տեսլական, նպատակներ, իրականությունը փոխելու կամք, գաղափարներ, դրանք իրականացնելու ցանկություն...
 
«Առաջարկ Հայաստանին» նախագծի ընթացքում քննարկման թեմաները տարբեր են՝ կրթությունից՝ գիտություն, սպորտ, արվեստ, կինո, առողջապահություն, մարդու իրավունք, բարեկարգ բնակավայրեր, անվտանգ երթևեկություն, արժանապատիվ ծերություն, կայուն տնտեսություն, անվտանգություն, աշխատատեղեր և այլն․․․
 
Այս սեղանի սեղանի շուրջ հավաքվող մարդիկ պարտադիր չէ, որ բաժանվեն դեմ ու կողմի, այլ հակառակը՝ միասնական լուծումներ առաջարկեն Հայաստանին։
 
«Առաջարկ Հայաստանին» նախագիծը շուտով կլինի եթերում․ որակյալ ու մրցունակ կրթության համար առաջարկներն արդեն արձանագրված են․․․»,-գրել է Բեթղեհեմ Արաբյանը: