«Նաիրիտի» ենթակայանում մահացած երիտասարդն Արցախից էր
«Նաիրիտի» ենթակայանում՝ ՀԷՑ–ին պատկանող տարածքում երեկ դժբախտ պատահարի հետեւանքով մահացած 23–ամյա Պարույր Հովսեփյանն Արցախի Ճարտար համայնքից էր։ Այս մասին տեղեկացրել են Ճարտարի քաղաքապետարանից:
«Մեծ ցավով տեղեկացնում ենք, որ դժբախտ պատահարի հետևանքով կյանքից հեռացել է մեր համաքաղաքացի Պարույր Արթուրի Հովսեփյանը: Նրա հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ սեպտեմբերի 14-ին, ժամը 17:00-20։00, «Անդորր» սգո սրահում, հուղարկավորությունը՝ սեպտեմբերի 15-ին, ժամը 13։00՝ նույն վայրից (Նուբարաշենի Ավանային գերեզմանատանը):
Ցավակցում ենք հարազատներին»,- ասված է հայտարարության մեջ: