Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ին
Տեսանյութ

Արցախի Հանրապետության ծնունդը. հազարամյա ամենամեծ հաղթանակը. Արցախի պատմությունը՝ մաս 10-րդ (տեսանյութ)

Հենց ամենասկիզբից արցախահայությունը չնդունեց 1921-ի՝ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին բռնակցելու խորհրդային որոշումը: Ընդվզումները Ղարաբաղում սկսվել էին դեռևս 1920-ի աշնանը՝ Թևան Ստեփանյանի գլխավորությամբ, ով սերտորեն գործակցում էր Սյունիքում գտնվող Գարեգին Նժդեհի հետ: 11.500 քառակուսի կիլոմետր Պատմական Արցախից թողնելով 4.400 քառակուսի կիլոմետր սահմաններով Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ՝ խորհրդային կարգերի արշալույսին Ադրբեջանը սկսել էր Արցախի ծվատման և վերջնականապես կլանման 70-ամյա սանձարձակ քաղաքականությունը:

ԼՂԻՄ կազմավորման հենց սկզբից, Ադրբեջանի ղեկավարությունը կոպտորեն ոտնահարել է ԼՂԻՄ հայ բնակչության իրավունքներն ու շահերը։ ԼՂԻՄ-ը Ադրբեջանին զիջում էր մեկ շնչին ընկնող համախառն հանրային արդյունքով, արդյունաբերության, գյուղատնտեսության մեքենայացմամբ և կապիտալ ներդրումներով։ Այսպես. 1986-ի դրությամբ Ադրբեջանում մեկ բնակչին ընկնող կապիտալ ներդրումները կազմել են 473, Նախիջևանում՝ 342, իսկ  ԼՂԻՄ-ում՝ ընդամենը 181 ռուբլի: 

Խորհրդային 70 տարիների ընթացքում Արցախում երբեք չեն դադարել Ադրբեջանից ազատագրվելու և Մայր Հայաստանի հետ միավորվելու ձգտումները: 1988-ի փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովրդական պատգամավորների մարզխորհրդի նստաշրջանը որոշում ընդունեց դիմել Խորհրդային Ադրբեջանին՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու խնդրով: Արցախի հայ բնակչության սահմանադրական պահանջներին Ադրբեջանը հակադրեց բիրտ ուժն ու բռնությունը։

Ելնելով դեպքերի զարգացման ընթացքից՝ Հայաստանի Գերագույն Խորհրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային Խորհուրդը 1989-ի դեկտեմբերի 1-ին համատեղ որոշում ընդունեցին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին:  Արդեն 1990-ի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջան, որտեղ ընդունվեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»։ Այս իրողությունը սրերով ընդունեց Ադրբեջանի ղեկավարությունը։ 1991-ի նոյեմբերից Ադրբեջանը զինված ագրեսիա սկսվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ:

1992-ի մարտի 26-ին ստեղծվում է Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի կոմիտեն՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Թիկունքն ապահովելու նպատակով խնդիր է դրվում առաջին հերթին Արցախը մաքրել ավազակախմբերի հենակետեր դարձած ադրբեջանական բնակավայրերից: 1992-ի մայիսի 7–ի գիշերվա ժամը 3-ին սկսվում է «Հարսանիք լեռներում», նույն ինքը՝ Շուշիի ազատագրման գործողությունը։

Ադրբեջանական 1993-1994-ի ձմեռային արշավանքի ձախողումն ի վերջո ստիպեց Հեյդար Ալիևին, որի օրոք Ադրբեջանը կորցրել էր նախկին ԼՂԻՄ և Ադրբեջանի Լաչինի, Քելբաջարի, Աղդամի, Ֆիզուլիի, Կուբաթլուի, Զանգելանի և Ջեբրայիլի շրջանների մեծ մասի ռազմական վերահսկողությունը, բանակցությունների սեղանի շուրջ նստել: 1994-ի մայիսին Ռուսաստանի պաշտպանության նախարար Պավել Գրաչովի միջնորդությամբ Հայաստանը, Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանը բանակցություններ անցկացրեցին և մայիսի 14-ին զինադադարի համաձայնագիր ստորագրեցին:

Այսպես ծնվեց ու կյանք առավ հայոց պատմության վերջին 1000 տարիների ամենամեծ ռազմաքաղաքական հաղթանակը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

«Արցախի պատմությունը» նախագծի 10-րդ մասը (ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾՆՈՒՆԴԸ. ՀԱԶԱՐԱՄՅԱ ԱՄԵՆԱՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿԸ) ամբողջությամբ՝ տեսանյութում.