Գագիկ Բեգլարյանը հայց է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ-ի․ դատարանը նյութեր է պահանջել ՆԳՆ-ից«Աէրոֆլոտ»-ի Բանգկոկ-Մոսկվա չվերթի օդանավն ուղևորի ինքնազգացողության պատճառով վայրէջք է կատարել ՏաշքենդումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգՍրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում մահվան առաջատար պատճառըՎահրամ Սահակյանի գործը մակագրվել է դատավոր Վահագն ՄելիքյանինՓաշինյանը բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահին ազատել է պաշտոնիցՓոքր Վեդիի դպրոցում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով վնասվածքԵԱՏՄ–ԱՊՀ․ համագործակցություն միգրացիոն քաղաքականության ոլորտումԿատարը հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը նվազեցնելու նպատակով հաղորդագրություններ փոխանցելու մասինՀԱՊԿ «Փոխգործակցություն-2026»․ հավաքական ուժերը պատրաստվում են համատեղ գործողությանԳլխավոր դատախազությունում քննարկվել է դատախազական աշխատանքի հայաստանյան և ամերիկյան փորձըԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՖրանսիայում զանգվածային ցույցեր են. հարյուրավոր դպրոցներ արգելափակված ենԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կանՄտքեր են փոխանակվել Հայաստան-Ֆրանսիա օրակարգի առանցքային ուղղությունների վերաբերյալԵկեղեցու պաշտպանության աներեր հիմքը կարող է լինել մեկը՝ կապը հանրության ու հայության հետ․ ԲադալյանԱվագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին․ «Հետք»Իրանը չի հրաժարվել միջուկային ծրագրից և ուրանի հարստացումը դադարեցնելուց«Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անցՎաղը 7 ժամ լույս չի լինիԱդրբեջանը բողոքարկել է մայոր Թորոյանի գործով ՄԻԵԴ վճիռը Մեծ Պալատ. «Հաջողության հավանականությունը ցածր է». Արա ՂազարյանՎեդի համայնքին կվերադարձվի 515 հա մակերեսով հողատարածք. Դատախազության պետշահերի հերթական հայցը բավարարվել էԻրանը նոր պայմաններ է առաջարկել ԱՄՆ-ին՝ պատերազմի դադարեցման վերաբերյալՀայաստանն ունի հանձնառություն և հաստատակամ է լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը․ Արփինե Սարգսյան
Միջազգային ուշադրությունը պետք է տարածվի ոչ միայն ընտրությունների անցկացման, այլև դրանից հետո պետական մարմինների կողմից ընդունվող որոշումների վրա. «Բարգավաճ Հայաստան»
Անհրաժեշտ է կանխարգելել սեռով պայմանավորված աբորտները. ՄԻՊ
Վահրամ Սահակյանը ձերբակшլվել է
Արցախի ԱԺ պատգամավորներն ու ՀՅԴ Հայ Դատի ներկայացուցիչները քննարկել են միջազգային հարթակներում Արցախի հարցի արծարծման ռազմավարnւթյունըԽաչատրյան տրիոյի ելույթները՝ ՌԴ-ումԵկեղեցու ներքին կանոնական կյանքը, եկեղեցական պաշտոնների վերաբերյալ որոշումները չպետք է վերածվեն պետական կառավարման անմիջական ոլորտի. Իսահակ Սրբազան«Ադրբեջանական կողմը հերթական թարս ապտակն է հասցնում «խաղաղության» մասին նիկոլական ցնդաբանությանը»«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետներիԵկեղեցու դեմ պայքարը իրենց «բաժանիր, որ տիրես» գաղափարախոսության շարունակությունն է. ԵԽԽՎ նիստում քննարկվել է նաև եկեղեցու դեմ իշխանությունների արշավը․ պատգամավորՎրաստանը սկսել է Ռուսաստանից ավելի շատ խոզ ներկրելԳործող իշխանությունը հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ. Վահե Հովհաննիսյան Մեյդան ընկնելու և բոլորի հետ «ընկերություն» անելու գավառական քաղաքականությունը վերածվելու է բոլորից անտեսվելու վտանգավոր իրավիճակի. Արտակ Զաքարյան54-ից ըմպելիքից միայն 2-ում խախտումներ չեն հայտնաբերվել․ ՍԱՏՄԱվտոմեքենաների ներմուծման պատրվակով 13 անձից հափշտակվել է 78 մլն դրամ․ քրեական վարույթի նախաքննությունը մեկ անձի մասով ավարտվել էՄենակ ուզում եմ ասեմ՝ էս հզոր մարդուն ինչի՞ կրակեցիր մեջքից․ փոխգնդապետ Սամվել Սահակյանի հայրը կասկածներ ունի՝ պատերազմի ժամանակ որդուն uպանել են նրա ենթակաները (տեսանյութ)Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի ԶՈւ-երի միջև համագործակցության զարգացման հարցերըԵԽԽՎ զեկույցում առկա քննադատությունները ես չէի գերագնահատի. Արփինե ՀովհաննիսյանԲացահայտվել է «Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի և 4 աշխատակցի օժանդակությամբ 28 մլն դրամի յուրացում կատարելու դեպքԳագիկ Խաչատրյանի կալանավnրման որոշումը 27 օր անց չի տրամադրվել․ փաստաբանները դիմել են ՄԻԵԴՄետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման հարցով քաղաքապետարանը հանրային լսումների է հրավիրումՏնտեսական ակտիվության աճը դանդաղում է. «ԼՈւՅՍ» հիմնադրամՊուտինի որոշմամբ ֆիզիկական անձինք չեն կարողանա կանխիկ ավելի քան 1 մլն ռուբլի արտահանել Հայաստան, Ադրբեջան և այլ երկրներ
Դատախազությունը պահանջում է Հատուկ քննչական ծառայության աշխատակազմի նախկին ղեկավար Ալիկ Գևորգյանից հօգուտ պետության բռնագшնձել 12 անշարժ գույք, շուրջ 66 միլիոն դրամ
Քաղաքային իշխանությունը զբաղված է քաղաքային խնդիրներով, ոչ թե տեսախցիկի կադրում հորիզոնը «խմբագրելով»․ Ավինյանի խոսնակը հերքում է
Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմ»-ի տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին և նրա գլխավորած պատվիրակությանը
Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը հետ կանչել զեկույցը, հրաժարվել Կաթողիկոսին հեռացնելու պլանից. «Քրիստոնեական համերաշխություն միջազգային» (CSI) կազմակերպություն
Հասարակություն

Այս պահին էլ Ոսկեպարի եկեղեցի մեծ քանակությամբ ուխտավորների մուտքն արգելվում է․ Գառնիկ Դանիելյան

Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
 
Ձայնակցելով, գուցև հաճոյանալ փորձելով վարչակարգի պարագլխին, Ազգային ժողովում գումարված վերջին նիստի ընթացքում իշխանական մի քանի պատգամավորներ հիշեցին իմ արած հայտարարությունները Ոսկեպարի 7-րդ դարի եկեղեցու շուրջ, որոնք հնչել էին Տավուշում տեղի ունեցող ապօրինի սահմանազատման օրերին։
Ինչպես ասում են՝ լավագույն պաշտպանությունը հարձակումն է, ինչին էլ մշտապես մանիպուլյացիոն թեզերով պատրաստվում է ՔՊ֊ն՝ յուրաքանչյուր նիստից առաջ։
Հիմա՝ փաստերով․
▪️ այո, մեկ տարի առաջ գարնանը, երբ մեկնարկել էր, այսպես կոչված, սահմանազատման և սահմանագծման գործընթացը, ես ասել եմ, որ ադրբեջանցիները գալու են ու կանգնեն Ոսկեպարի եկեղեցու մոտ
▪️ նույն ժամանակահատվածում նշված տարածքում որոշակի օրերի արգելվեց մարդկանց այցելությունը Սուրբ Աստվածածին եկեղեցի։ Բոլորիս աչքի առաջ կատարվեցին ականազերծման աշխատանքներ, եկեղեցու աջ անկյունում տեղադրվեց սահմանային սյուն
▪️ այս պահին էլ եկեղեցու տարածքը դիտարկվում է, արգելվում է մեծ քանակության ուխտավորների մուտքը եկեղեցի։ Արձանագրենք, որ Ոսկեպարի ուղղությամբ ևս Ադրբեջանը կարողացավ ամրակայել իր դիրքերը, իհարկե, ձեր «շնորհիվ»։
Ազգային ժողովի ամբիոնից անդրադառնալով հնչեցված մեղադրանքին՝ նշեցի, որ եկեղեցու չհանձնման հանգամանքի վրա մեծ ազդեցություն է ունեցել Տավուշից սկիզբ առած «Սրբազան շարժում»֊ը։
Հազարավոր մարդիկ այդ օրերին իրենց բողոքի ձայնը բարձրացրին՝ չհամաձայնելով միայն զիջում ենթադրող և մեր ազգային ու պետական շահերից չբխող գործընթացի հետ։
Հնչեցրած միտքս փոթորկեց որոշ իշխանական պատգամավորների․ համաժողովրդական ընդվզումը նսեմացնել փորձող այս մարդիկ դեռ մի բան էլ ինձնից ներողություն պահանջեցին։
Թեռևս, հիշեցնեմ, որ 2024 թվականի մայիսի 16֊ին վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հետ «Արմենպրես»-ի հարցազրույցը, որտեղ հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում սահմանազատման արդյունքները Բաղանիսի, Ոսկեպարի և Բերքաբերի հատվածներում, վարչությունից պատասխանել են, մեջբերում եմ․
«Ոսկեպար-Բաղանիս հատվածի ամենազգայուն հարցերից մեկը կապված էր Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու, մյուսը` Ոսկեպար-Բաղանիս ԽՍՀՄ ժամանակների ճանապարհի հետ: Երկու հարցն էլ լուծվել են լավագույն ձևով»։
 Սա լավագույնս փաստում է այն հանգամանքը, որ Ոսկեպարի եկեղեցու հարցն առնվազն եղել է քննարկման առարկա։
Այդ օրերին դուք տավուշեցուն խոստանում էիք, որ «դելիմիտիացիայի» գործընթացի արդյունքում հետ կբերվեն տարածքներ Պառավաքարից, Բերքաբերից, Վազաշենից։
 Քանի՞ սանտիմետր հող եք հետ բերել։
 Ձեր իշխանության օրոք Ադրբեջանը օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքից առնվազն 200 քառակուսի կմ (պաշտոնական տվյալներով):
 Նեղանում եք, երբ ձեզ անվանում են կոլաբորացիոնիստ։ Մինչդեռ, ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման պահանջ ներկայացնելու փոխարեն դեռ մի բան էլ հայտարարում եք, թե այստեղ կան ադրբեջանական տարածքներ։
Եվ, ընդհանրապես, ՀՀ պետական ու ազգային շահերը ամեն հնարավոր ձևով ոտնատակ տվող խմբակը բարոյական իրավունք ունի՞ մեղադրելու որևէ ընդդիմադիր գործչի։ Ձեր քծնանքը հասել է այնտեղ, որ հիմա էլ որոշել եք Արարատ լեռան պատկերը հեռացնել երկիր մուտք գործելիս անձնագրում ստացվող հայկական դրոշմանիշներից։