Տնային կալանքից դուրս գամ, նորից Սրբազանի դատին եմ գնալու. Սպարտակ Ղուկասյան
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, Հակակոռուպցիոն դատարանում լրագրողների հետ զրույցում ասել է՝ եթե տնային կալանքից դուրս գա, դարձյալ մասնակցելու է Միքայել Սրբազանի դատավարությանը։
«Բա ինչ եմ անելու»,-ասել է Սպարտակ Ղուկասյանը։
Հարցին, թե իշխանությունները չեն վախեցրե՞լ իրեն՝ Սպարտակ Ղուկասյանը պատասխանել է.
«Ումի՞ց պետք է վախենամ։ Իրանք պետք է վախենան»։