Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ին
Քաղաքականություն

Առաջարկվող 3 տրանսպորտային ուղիներից ո՞րը կիրականացվի՝ հայկականը, իրանականը, թե՞ թուրք-ադրբեջանականը՝ վերջնական խոսքը այս պահին մնում է ԱՄՆ-ին. Արտակ Զաքարյան

Թուրքիան և Ադրբեջանը Սյունիքով անցնող ճանապարհը դիտարկում են որպես անխոչընդոտ տրանսպորտային կապ ստեղծելու կարևորագույն տարր ոչ միայն իրենց, այլև Ասիայի և Եվրոպայի միջև։ Այս մասին գրել է ՀՀԿ խորհրդի անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

«44-օրյա պատերազմից ի վեր, Բաքուն համառորեն պահանջում է, որ Հայաստանը Սյունիքում ստեղծի, ըստ իրենց՝ «Զանգեզուրի միջանցքը», ձգտելով իր լոգիստիկ հնարավորություններն ինտեգրել թուրքական մեգանախագծերին: 

Ադրբեջանն արագ տեմպերով կառուցում է Հորադիզ-Աղբենդ երկաթուղին, որը պետք է արևելյան կողմից միանա Սյունիքի ճանապարհին: Ադրբեջանի երկաթուղիների (ADY) տվյալներով՝ շինարարական աշխատանքների 67%-ն արդեն ավարտվել է: Շուրջ106 կմ երկարությամբ այս ճանապարհի հիմնաքարը դրվել է անձամբ Էրդողանի կողմից, 2021թ․ հոկտեմբերին, երբ Հայաստանում Փաշինյանն արդեն վերընտրվել էր։ ՀՀ-ում արտահերթ ընտրություններից հետո թուրք-ադրբեջանական կողմը կարծես վստահ էր, որ Արցախի հարցը "լուծվելու է" Ադրբեջանի օգտին և իրենք ստանալու են անխոչընդոտ անցում դեպի Նախիջևան։ Այդ պատճառով էլ սկսել էին «Միջին միջանցքի» այդ հատվածի շինարարության աշխատանքները։

Մինչ Ադրբեջանը կառուցում է Սյունիքին միացող հատվածի արևելյան մասը, Թուրքիան կառուցում է նրա արևմտյան հատվածը։ Թուրքական Կարս-Դիլուչու երկաթուղին, չնայած իր 224 կմ երկարությանը՝ հանդիսանում է Անկարայի և Բաքվի հավակնոտ ծրագրերի ամենակարևոր օղակներից մեկը։

Կարս-Դիլուչու երկաթուղու կառուցման ավարտից հետո, 2029թ․ Կարսից մինչև ադրբեջանական սահման ճանապարհի տևողությունը կկազմի ընդամենը 85 րոպե։ Նախագծի իրականացումը արմատապես կփոխի տարածաշրջանի լոգիստիկ դերը։ Կարսը կդառնա բեռնափոխադրման հիմնական դարպաս, Իգդիրը՝ առևտրի կենտրոն, իսկ Արալըքը և Դիլուչուն կծառայեն որպես ռազմավարական կարևորության անցակետեր։ Ենթադրվում է, որ այս հատվածում տարեկան բեռնափոխադրումները կկազմեն մինչև 15 միլիոն տոննա, իսկ ուղևորահոսքը՝ 5,5 միլիոն մարդ։

Թուրքիայի ղեկավարությունը նախագծին տալիս է մեծ նշանակություն՝ այն անվանելով «կամուրջ Ասիայի և Եվրոպայի միջև», որը կամրապնդի Թորքիայի ռազմավարական լիդերությունը "նոր Մետաքսի ճանապարհին"։ Տնտեսական տեսանկյունից, կանխատեսվում է, որ նոր գիծը, ինտեգրվելով արդեն գործող Բաքու-Թբիլիսի-Կարս մայրուղու հետ, Թուրքիայի արտաքին առևտրում կտրուկ կբարձրացնի երկաթուղային բեռնափոխադրումների բաժինը՝ ներկայիս 1%-ից հասնելով մինչև 4%։ Ակնկալվում է նաև, որ երկաթուղային գծից բացի, երթուղին կներառի նավթի և գազի խողովակաշարեր, ինչպես նաև օպտիկամանրաթելային գծեր։ Հատկանշական է, որ թուրքական երկաթուղին ֆինանսավորում են ճապոնական, ավստրիական, շվեդական, ինչպես նաև ԵՄ ընկերությունները։

Թուրք քաղաքական գործիչների հայտարարությունները վկայում են, որ պաշտոնական Անկարան վստահ է Սյունիքով անխոչընդոտ ճանապարհի գործարկման հարցում, առանց որի թե՛ ադրբեջանական Հորադիզ-Աղբենդ, թե՛ թուրքական Կարս-Դիլաչու նախագծերն անօգուտ և անիմաստ կլինեն։

Սակայն Սյունիքով անխոչընդոտ ճանապարհների ապաշրջափակումը մնում է բարդ և հակասական հարց։ Հայաստանը պետք է շարունակի պնդել, որ Զանգելան-Նախիջևան երկաթուղային գծի փոխարեն վերականգնվի բոլորովին այլ՝ Իջևան-Ղազախ երկաթուղային գիծը։ Այս գիծը կառուցվել է շատ ավելի ուշ, բայց ապահովել է Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապը, սակայն ոչ թե Սյունիքի մարզի, այլ Երևանի միջոցով։ Այն էականորեն կարող է ավելացնել Հայաստանի դերը միջազգային բեռնափոխադրումներում, ինչպես նաև զարգացնել երկաթգծային ցանցը։

Եթե Հայաստանը պնդի Իջևան-Ղազախ երկաթգծի հանգույցի գործարկման վրա, ապա կմեծանա Հայաստանի լոգիստիկ դերը, նրա անվտանգությունը, տնտեսական շահավետությունը, ինչպես նաև Սյունիքի մարզով անցնելիք անխոչընդոտ երթուղիները չեն սպառնա Հայաստանի ընդհանուր անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը։

Ի թիվս այլ բաների, Անկարայի և Բաքվի «տրանսպորտային և լոգիստիկ նկրտումները» դիմադրության են բախվում նաև Իրանի կողմից։ Իրանը նույնպես առաջ է մղում սեփական տրանսպորտային նախագիծը, որը համապատասխանում է իր ազգային շահերին. այն «Արաս տարանցիկ միջանցքի» վերագործարկման գաղափարն է՝ որպես Ադրբեջանի և Նախիջևանի միջև կարճացված երթուղի։ Այս նախագիծը կարող է դառնալ Սյունիքի կապուղիներին այլընտրանք։

Դեռևս 2022թ․ հայտարարվեց, որ Ադրբեջանը համաձայնության է եկել Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգով այլընտրանքային միջանցքի կառուցման վերաբերյալ, սակայն նախագծի նկատմամբ հետաքրքրությունը գործնականում մարեց աշխարհաքաղաքական դժվարությունների և ենթակառուցվածքային լուծումների թանկ լինելու պատճառով։ Այժմ Ադրբեջանի հետաքրքրությունն ամբողջությամբ տեղափոխվել է դեպի Սյունքով անցնող կապուղիներ։

Առաջարկվող երեք տրանսպորտային ուղիներից ո՞րը կիրականացվի՝ հայկականը (Իջևան-Ղազախ), իրանականը (Արաս), թե՞ թուրք-ադրբեջանականը (Սյունիք)՝ վերջնական խոսքը այս պահին մնում է Միացյալ Նահանգներին, որը մինչև վերջերս տեսանելի հետաքրքրություն չէր ցուցաբերում Հարավային Կովկասում հաղորդակցությունների նկատմամբ։ Այս կերպ շոշափելի են դառնում նաև դեպի Կասպից ծով և Միջին Ասիա ձգտող ամերիկյան հավակնությունները։

2026թ․ ընտրություններն այս հարցում ևս որոշիչ կլինեն։ Գործող կառավարիչների վերարտադրության, այնուհետև ՀՀ Սահմանադրության փոփոխության պայմաններում, ամենայն հավանականությամբ գործի կդրվի տարածաշրջանային լոգիստիկ կապուղիների թուրք-ադրբեջանական տարբերակը։ Որքանո՞վ այն կբավարարի Իրանի, Ռուսաստանի, Վրաստանի և Հայաստանի շահերը՝ դժվար չէ կռահել։ Տեսանելի է միայն այն, որ այս պահի դրությամբ Հարավային Կովկասը կանգնած է չլուծված և կիսատ մնացած բարդ ու հակասական խնդիրների շեմին, ինչը կարող է ռեգիոնալ նոր բախումների առիթ հանդիսանալ՝ հետին պլան մղելով տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման առկա մոդելները»: