Հայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Ֆրանսիայում բողոքի ցույցերի հետևանքով պատճառված վնասի չափը կազմել է առնվազն 30 միլիոն եվրոԴոլարն էժանացել էԴուրս եկեք քաղաք. Ավինյանը շնորհավորել է մայրաքաղաքի տոնն ու խոստացել բարձր տրամադրությունՈւկրաինական բանակը ԱԹՍ-ներով hարվածել է ՌԴ Ռոստով քաղաքին․ տnւժածների մասին տեղեկատվությունը ճշտվում էԵրկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է. Տիգրան ԱբրահամյանՊուտինն ինձ ասաց, որ չի կարող հավատալ, որ ինձ հաջողվեց կարգավորել հայ-ադրբեջանական հակամարտությունը. Դոնալդ ԹրամփԱդրբեջանը միջազգային ճանապարհորդների խումբ է տարել օկուպացված Արցախի Մեխակավանի շրջանԻսկ որտե՞ղ են այդ աղբամանները... Մաղթում ենք Հայաստանի մայրաքաղաքին շարունակական հաջողություններ իր յուրահատուկ կերպարը պահպանելու գործում. ՀՀ-ում ՌԴ դեսպանությունԷրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու․ Սամվել Կարապետյան30-ամյա կինը հայտնել է, որ սեռական բռնության է ենթարկվել հյուրանոցում, ավտոմեքենայում ու նաև խոտերի մեջԲրազիլական զինվшծ տղամարդը ներխուժել է մանկապարտեզ և շուրջ երեք ժամ պատանդ պահել 13 երեխայիԹրամփի և Պուտինի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվելԻշխանությունը փորձում է ոչնչացնել Ծառուկյանի բիզնեսը, բայց փլուզում է տնտեսության ճյուղեր՝ հազարավոր մարդկանց թողնելով առանց օրվա հացի․ Արման ԱբովյանՀանգստյան օրերին սպասվում է առանձ տեղումների եղանակ ՀԿ-ները հայտարարություն են արել, Իոաննիսյանը դրան չի միացել. «Հրապարակ»Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել. «Հրապարակ»Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. «Հրապարակ»ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»Սրբազանի գործը մտել է փակուղի. «Հրապարակ»ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»Կադրային բանկի անակնկալները. «Հրապարակ»ՄՔԴ-ի դեմ ցանկացած քայլ հարված է զանգվածային հանցագործությունների զոհերին․ դատարանի նախագահՀրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տունՇարունակում ենք ջանքերը՝ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ուղղությամբ․ դեսպանՎրաստանում ապօրինի միգրանտների դեմ ստուգումների արդյունքում 64 մարդ է ձերբակալվելԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանում դիտորդի մասնակցությամբ արձանագրված միջադեպինՎերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին որոշումըԹրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շատ հաջող զրույց է ունեցելՄիասնական ժամերգություն և նախատոնակ՝ Սրբոց Թարգմանչաց տոնին ընդառաջՈւկրաինայի հարձակումը իրանական նավի վրա սպառնում է Կասպից ծովի անվտանգությանը․ ՓեզեշքիանՔոչարյանը կարևորել է ազատությունից զրկված անձանց հոգեկան առողջության պաշտպանությունըՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է թվային տեխնոլոգիաների դերը կայուն զարգացման և տնտեսական աճի գործումԱլ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակՔննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները
Տնտեսություն

12-ամսյա բնականոն գնաճն ավելացել է՝ կազմելով 3.7%. ԿԲ խորհուրդ

ԿԲ-ից հայտնում են, որ2025 թվականի սեպտեմբերի 16-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75%:

«2025 թվականի երրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը փոքր-ինչ արագացել է՝ օգոստոսին կազմելով 3.6%: Այդ ընթացքում 12-ամսյա բնականոն գնաճը ևս ավելացել է՝ կազմելով 3.7%: 2025 թվականի երրորդ եռամսյակում համաշխարհային տնտեսությունում և Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում պահանջարկի աճի հետագա դանդաղման, իսկ ԱՄՆ-ում՝ զուգահեռաբար նաև գնաճի արագացման ռիսկերն ավելացել են: ԱՄՆ-ի առևտրային քաղաքականության և դրա մակրոտնտեսական ազդեցությունների շուրջ մեծ անորոշությունը պահպանվում է:

Բարձր են մնում միջնաժամկետում ԱՄՆ-ի հարկաբյուջետային քաղաքականության կողմից ամբողջական պահանջարկի խթանման չափի, դրանից ածանցվող պարտքի մեծացման և երկարաժամկետ տոկոսադրույքների աճի շուրջ անորոշությունները:

Միևնույն ժամանակ, աշխարհաքաղաքական և միջազգային առևտրային հարաբերություններում լարվածության հնարավոր աճը շարունակում է մատակարարման շղթաների խաթարման և համաշխարհային տնտեսությունում գնաճային ճնշումների ձևավորման ռիսկերի աղբյուր հանդիսանալ:

Ավելին՝ տարեսկզբից, հիմնականում առաջարկի գործոններով պայմանավորված, պարենի միջազգային գների աճը և նման միտումների պահպանումը կարող են համաշխարհային գնաճի արագացման ռիսկերի հիմնական աղբյուրը լինել: Այս համատեքստում, հաշվի առնելով մի կողմից՝ թույլ պահանջարկի միջավայրի ձևավորման և մյուս կողմից՝ բարձր գնաճային միջավայրի պահպանման ռիսկերը, հավանական է, որ առաջատար երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում հիմնականում կպահպանեն կամ աստիճանաբար կթուլացնեն դրամավարկային խիստ պայմանները:

2025 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվությունն ավելացել է, ընդ որում՝ պահանջարկի ընդլայնմամբ պայմանավորված ճյուղերի աճը գերազանցել է որոշ կարճաժամկետ, ոչ կառուցվածքային աճի գործոնների աստիճանական չեզոքացման ազդեցությունը: Բարձր տնտեսական ակտիվությանը շարունակել է զգալիորեն նպաստել շինարարության և ծառայությունների ճյուղերի բարձր աճը:

2024 թվականին և 2025 թվականի առաջին եռամսյակում արձանագրված դանդաղումից հետո, 2025 թվականի երկրորդ և երրորդ եռամսյակներում արձանագրվել է ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկի աճ: Միևնույն ժամանակ, աճի կայունության, երկարաժամկետ հեռանկարի, ինչպես նաև ներքին պահանջարկի հետագա միտումների վերաբերյալ մեծ անորոշությունները պահպանվում են: Նման իրավիճակում, պահանջարկի ազդեցությունը գնաճի վրա դեռևս գնահատվում է չեզոք, իսկ գնաճի ընթացիկ միտումներն առավելապես պայմանավորված են առաջարկի որոշ գործոններով: Զուգահեռաբար՝ աշխատավարձերը, կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճը և գնաճային սպասումներն աստիճանաբար կայունանում են:

Միաժամանակ, միջնաժամկետ հորիզոնում առկա են հարկաբյուջետային քաղաքականության կողմից ներքին պահանջարկի վրա ընդլայնման ուղղությամբ ազդեցության ռիսկեր: Մակրոտնտեսական ընթացիկ զարգացումների պայմաններում ՀՀ ֆինանսական շուկայի մասնակիցները, ընդհանուր առմամբ, ակնկալում են, որ ՀՀ կենտրոնական բանկը միջնաժամկետ հորիզոնում աստիճանաբար կնվազեցնի քաղաքականության տոկոսադրույքը մինչև 6.25%:

Քննարկված ռիսկերի և առկա մեծ անորոշության պայմաններում, հաշվի առնելով գների կայունության նպատակի ապահովման իր հանձնառությունը, Խորհուրդը դիտարկել է քաղաքականության մի շարք սցենարներ: Մի կողմից՝ Խորհուրդը դիտարկել է Ա տիպի սցենարներ՝ կապված հարկաբյուջետային քաղաքականությունների ազդեցությամբ համաշխարհային և ներքին չեզոք տոկոսադրույքների հնարավոր աճի, ինչպես նաև ներքին տնտեսությունում ավելցուկային պահանջարկի պայմանների ձևավորմա հետ, որոնք պահանջում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի բարձր տոկոսադրույքների ուղի։

Մյուս կողմից՝ Խորհուրդը քննարկել է Բ տիպի սցենարներ՝ ներառյալ անշարժ գույքի գների հնարավոր, աստիճանական ճշգրտման պայմաններում տնտեսությունում թույլ պահանջարկի միջավայրի ձևավորման ու խորացման և համաշխարհային տնտեսության աճի դանդաղման հեռանկարի վերաբերյալ, որոնք ենթադրում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության տոկոսադրույքների ավելի ցածր ուղի:

Արդյունքում՝ կարևորելով Ա տիպի սցենարներից բխող մակրոտնտեսական ազդեցությունների կառավարման անհրաժեշտությունը՝ ՀՀ ԿԲ խորհուրդը ներկա շրջափուլում որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները և պատրաստ է ձեռնարկել համարժեք գործողություններ՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 3% նպատակի և գների կայունության ապահովման համար»,-ասվում է եզրակացության մեջ: