Հայաստանի ՄԻՊ-ի դիմումն Ադրբեջանի պաշտոնակցին՝ անպատասխան է մնում
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը պաշտոնապես առաջարկել է Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարին հաղորդակցություն ունենալ մարդասիրական հարցերով, սակայն որևէ արձագանք չի ստացվել։ Այդ մասին ՍիվիլՆեթի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից՝ մանրամասնելով, թե ՄԻՊ-ն ինչ քայլեր է ձեռնարկել ու ձեռնարկում միջազգային գործընկերների և Ադրբեջանի օմբուդսմենի հետ կապ հաստատելու, ինչպես նաև Վիգեն Էուլջեքչյանի գործի նման հրատապ ահազանգերին արձագանքելու ուղղությամբ։
ՄԻՊ գրասենյակից նաև հայտնեցին, որ Ադրբեջանում ապօրինաբար ազատությունից զրկված հայերի իրավունքներին առնչվող հարցերն ու առկա մտահոգությունները պարբերաբար հասցեավորվում ու քննարկվում են ՀՀ իրավասու պետական մարմինների հետ։
Ավելին՝ սկզբնաղբյուրում: