NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Հասարակություն

ՔՊ-ի համար աշխատող` Ամասիայի Էլցանցի պետի առանձնատան արժեքը գերազանցում է 2 միլիոն դոլարը (տեսանյութ)

ՔՊ-ական Սարիկ Մինասյանի` Հայաստանի էլեկտրական ցանցերի Շիրակի մարզային կառույցի տնօրեն նշանակվելուց հետո ուշագրավ զարգացումներ են տեղի ունեցել մարզում: Ինչպես և սպասվում էր, սկսվել է ՀԷՑ-ի ղեկավար կազմին «հավաքագրելու» գործընթացը գալիք տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ: 

NEWSPRESS.am-ի տեղեկություններով` Սարիկ Մինասյանը հավաքել է ՀԷՑ-ի Շիրակի մարզի ներկայացուցիչներին և ուլտիմատում դրել` ով կաշխատի ՔՊ-ի համար, խնդրեմ, թող մնա և աշխատի, ով չի աշխատի` թող դիմում գրի, հեռանա: 

Եվ ահա, Ամասիայի Էլցանցի պետ Յուրիկ Հարությունյանն առաջին համաձայնողներից է եղել: 

Հարությունյանին ճանաչող մեր աղբյուրները պատմեցին, որ նա երկար տարիներ աշխատել է ՀԷՑ-ում, երբևէ բիզնեսով չի զբաղվել, որպեսզի կարողանար կուտակել այն ամենն, ինչ ունի: Փոխարենը մեզ ասացին, որ Հարությունյանը, եթե ցանկանար էլ, չէր կարողանա մերժել ՔՊ-ի առաջարկ-պարտադրանքը, քանի որ մշտապես խարդախություններ է թույլ տվել` ընդհուպ մարդկանցից գույքեր է խլել: Կարճ ասած` խիստ խոցելի անցյալով մարդուն ավելի հեշտ է ինչ-որ բաներ պարտադրելը: Հարությունյանին, սակայն, որևէ բան պարտադրելու կարիք էլ չի եղել, որովհետև վերջինս հոգով-սրտով ՔՊ-ական է: 

Ասում են, որ 2021-ի ընտրություններին, երբ ՀԷՑ այնժամանակվա ղեկավարությունն աշխատել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օգտին, Հարությունյանը միակն է եղել, որ աշխատել է ՔՊ-ի համար: 

Դե, ասենք, ՔՊ-ին պետք է շնորհակալ լիներ Հարությունյանը, չէ՞ որ որդին` զինվորական Դանիել Հարությունյանը կարողացել է «հրաշքով», եթե ավելի առարկայական ասենք` կեղծ թղթաբանությամբ, ազատվել պատերազմին մասնակցելու պարտականությունից, ապա պատերազմի ավարտից հետո դիմում է գրել ու դուրս եկել բանակից: Բայց դրանից հետո, ՔՊ-ականների գործուն ջանքերով, պատերազմից խուսափած երիտասարդը վերադարձել է ծառայության. զինկոմիսարիատում զորակոչային բաժնի ավագ սպա է` մայորի կոչումով: 

Մեր աղբյուրների պնդմամբ` որդին` Դանիելն էլ փողեր քերելու հարցում չի զիջում հորը. զորակոչիկներից կաշառք է վերցնում` նրա բանկային քարտին տերմինալից անհասկանալի փոխանցումներ են լինում: Չենք պնդում, թե մեր աղբյուրի հայտնածը 100 տոկոսանոց ճշմարտություն է, բայց ճշմարտանման է այնքանով, որ Հարությունյան ավագին պատկանող, տեսանյութում ներկայացվող առանձնատան շուկայական արժեքը 2 միլիոն դոլարը գերազանցում է: 

Ո՞վ կարող է Հայաստանում ցամաք աշխատավարձով 2 միլիոն դոլարանոց տուն ունենալ, մոտ կես միլիոն դոլարի կարողություն` Ամասիայում, անշարժ գույք Երևանում և ոչ միայն: Թերևս միայն նրանք, ովքեր համագործակցում են տվյալ ժամանակվա իշխանությունների հետ և ունեն իշխանությունների բարձր հովանավորչությունը: Հակառակ պարագայում` իրավապահները վաղուց գնացած կլինեին Հարությունյան ընտանիքի հետևից:

Տեսանյութում ներկայացված բոլոր կոմերցիոն տարածքներն ու առանձնատունը, ըստ մեր աղբյուրի, ամբողջությամբ պատկանում է Յուրիկ Հարությունյանին: