NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Հասարակություն

Արման ջան, սա ոչ միայն սիրուն չէ, այլև ամո՛թ է. Վանաձորի քաղաքապետի ճամբարափոխ խորհրդականն իրեն Սպարապետ է երևակայել

Երբ ուսումնասիրում ես Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնյաների սոցիալական էջերը, հասկանում ես, որ գրեթե բոլորն այստեղ տառապում են մեծամտության մոլուցքով:

Դեռ վերջերս էր NEWSPRESS.am-ը անդրադարձել Վանաձորի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետի՝ Էրիկ Կոստանյանի ինքնասիրահարված կեցվածքին: Հիշեցնենք, որ նա իր էջում տեղադրել էր իր իսկ լուսանկարներից պատրաստված տեսահոլովակ, որտեղ փոխել էր Խաչիկ Արենցիի հեղինակային երգերից մեկի բառերը՝ այնտեղ զետեղելով իր անունը:

Հարկ է նկատել, որ երգը նվիրված էր հայ զինվորին ու հայոց աշխարհին: Եվ միայն մեր անդրադարձից հետո նա դժկամությամբ, բայց հանեց երգը իր էջից` ասելով, թե իբր ինքը կապ չունի՝ ընկերներն են սարքել:

Ինչևէ... եթե այդպես է, ապա պետք է նկատել, որ ընկերներն իրենց «ընկերոջ գլխին շատ լավ էին սարքել...»:

Այժմ էլ Վանաձորի  քաղաքապետի խորհրդական Արման Բենացյանն է իրեն համեմատել Սպարապետի հետ:

Երևի սա էլ կասի, թե՝ ինքը մեղք չունի, դրել են էջին, ինքն էլ երևի չի նկատել ու չի հանել էջից: Կարելի է բերել հազար ու մի պատճառաբանություն, բայց մենք չէինք կարող չնկատել, որովհետև սա սրբապղծություն է:

Իհարկե, լուսանկարը տեղադրված է միայն ընկերների համար, բայց թե մենք հո թշնամի չե՞նք: Ընկեր ենք, այն էլ նրանցից, ով ընկերաբար կասեր՝ Արման ջան, սա ոչ միայն սիրուն չէ, այլև ամո՛թ է:

Ժամանակին Հանրապետական էիր՝ հասկացանք, հիմա գնացիր դարձար ՔՊ-ական, որ պաշտոն ստանաս, դա էլ ենք փորձում հասկանալ, թեև հնարավոր չէ հասկանալ՝ ինչպես կարելի է երկիրը կապիտուլյացիայի ենթարկելու մեջ մեղադրվող իշխանության մաս կազմել (ինչևէ...): Բայց Սպարապետի հետ համեմատվելս ո՞րն է... Դու ընդամենը քայլ չարած ու քայլիստ դարձած շարքային փառատենչ ճամբարափոխ ես:   

Դու փափկաթոռներին ու բազմոցին պառկած մրափող սպարապետ որտե՞ղ ես տեսել: Ու, ընդհանրապես, տեսե՞լ ես... 

Ախր դասախոս մարդ ես, Վանաձորի պետական համալսարանում ոչ ավել-ոչ պակաս պատմություն ես պարապում: Դու սպարապետին այս ձևո՞վ ես ներկայացնում քո ուսանողներին:

Իսկ գուցե նրանցից մե՞կն է հենց կերտել քո այս կերպարը՝ տվածդ գիտելիքի համապատասխան:

Ասում են՝ տանն էլ ես պարապում պատմություն:

Քաղաքապետի խորհրդականի ու դասախոսի աշխատավարձը չի՞ բավարարում, թե՞ պարզապես որոշել ես քո նոր տիրոջը հաճոյանալ ու նրա թելադրած  պատմությունը հրամցնել մատաղ սերնդին՝ իրական կոչված Հայաստանի հորինված պատմությունը:

Այս ամենը ոչ միայն սիրուն չէ, այլև ամո՛թ է, Արման, մարդ եղիր ու հանիր այդ ապուշ նկարը քո էջից: Դու այն չես, ինչ երևակայում ես:

Արմինե Մկրտումյան