Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ին
Քաղաքականություն

Հայ դատի պաշտպանությունը կենսական է հենց հայկական պետականության համար

Սեպտեմբերի 13-ին, Մարսելում Հայ դատի Ֆրանսիայի հանձնախմբի կողմից կազմակերպված՝ «Հայ Դատ համալսարանի» երկրորդ շրջանի ընթացքում ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր-Գևորգյանի ելույթը.

«Տիկնայք և պարոնայք, Այսօր մենք համախմբվել ենք քննարկելու մի կարևոր հարց. «Արդյո՞ք հնարավոր է, որ սփյուռքը պայքարի ի նպաստ Հայ դատի հակադրվելով Հայաստանի կառավարության վարած քաղաքականությանը»: Իմ պատասխանը հստակ է. այո՛, դա հնարավոր է։ Եվ ավելին՝ դա անխուսափելի է ու անհրաժեշտ։ Հայ դատը և հայ ժողովրդի պատմական իրավունքների պաշտպանությունը կախված չեն որևէ կառավարությանից։ Այն սերնդեսերունդ է փոխանցվել՝ վերապրածների, քաղաքական ու համայնքային գործիչների, մտավորականների և առհասարակ հայ ժողովրդի միջոցով։ Դա պայքար է մեր անօտարելի իրավունքների վերականգնման եւ Հայաստանի ու հայ ժողովրդի անվտանգության համար։ Այն նախ և առաջ մեր հիշողության, մեր արժանապատվության և մեր ազգային ինքնության արտահայտությունն է։

Այսօր, երբ Հայաստանի կառավարությունը շարունակում է ուրանալ Արցախը, ցեղասպանության զոհերի հիշատակը և ազգային ինքնիշխանությունը, Հայ դատի հանձնախմբերը և գրասենյակները, համաշխարհային ցանցի ձևով կազմակերպված, ամուր կանգնած են քաղաքական, դիվանագիտական և տեղեկատվական պայքարի առաջնագծում։ Այս հրաժարումի պայմաններում կարևոր է հիշեցնել այն քաղաքական ուղղությունները, որոնցով սփյուռքը և հատկապես Հայ դատի հանձնախմբերը իրականացնում են իրենց գործողությունները։ Առաջին՝ մեր աջակցությունը Հայաստանի Հանրապետությանը արտահայտվում է հետևյալով․

Իրական խաղաղության խթանում Հարավային Կովկասում՝ հիմնված արդարության և իրավունքի վրա, այլ ոչ թե ուժի և ցեղասպան գործողությունների

Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանություն, ինչպես նաև «Սյունիքի միջանցքի» վտանգների մասին Հայաստանի ժողովրդին և միջազգային կառույցներին իրազեկում

Ադրբեջանի օկուպացիոն ուժերի դուրսբերման պահանջ Հայաստանի տարածքից Այս համատեքստում մեր գլխավոր առաքելությունն է ահազանգել միջազգային հանրությանը Հայաստանի դեմ Ադրբեջանի հնարավոր ներխուժման և պատերազմի վտանգների մասին։ Այս կապակցությամբ մենք հիշեցնում ենք 1992թ. ԱՄՆ «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի կարևորությունը — մի հնարավորություն, որն իր ուժը, ցավոք, նվազագույնը մեկ տարով կորցրեց, վաշինգտոնյան վերջին գործընթացի արդյունքում, երբ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում ԱՄՆ նախագահը կիրառեց իր իրավասությունը և մեկ տարով կասեցրեց 907-րդ բանաձևի գործունեությունը։ Հաճախ լսվում է, որ հայ ժողովուրդը լքված է իր դաշնակիցների կողմից։ Կտրուկ լարված աշխարհաքաղաքական միջավայրում խելամիտ ու ռազմավարական կլիներ, որ հայկական պետությունը օգտվեր Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների ցանցից որպես լրացուցիչ դիվանագիտական լծակ։ Սակայն այսօր այս ցանցը չի դիտարկվում Հայաստանի կառավարության կողմից որպես լրացուցիչ ուժ, որը կարող է պաշտպանել հայ ժողովրդի շահերը միջազգային ասպարեզում։ Դժվար է աջակցել մի կառավարության, որը կարծես հրաժարվել է սեփական պետության շահերը պաշտպանելուց։ Օրինակ՝ այն դեպքում, երբ Հայ դատի հանձնախմբերը մշտապես բարձրացնում են ադրբեջանական ուժերի դուրսբերման հարցը Հայաստանի օկուպացված տարածքներից, Հայաստանի կառավարությունը լռում է կենսական կարևորության այս հարցի շուրջ։ Արցախի հարցում մեր առաջնահերթությունները հետևյալն են․

Բաքվում պատանդ պահվող հայ գերիների ազատ արձակման հասնելը

Արցախի հարցի միջազգային մակարդակի բարձրացումը, այդ թվում՝ Արցախի հայերի իրավունքների պաշտպանության համար հարթակների ստեղծում և խթանում

Արցախահայության վերադարձի իրավունքի պաշտպանությունը իրենց հայրենիքում՝ արժանապատիվ պայմաններով և միջազգային երաշխիքներով

Արցախի մշակութային ժառանգության պահպանումը

Արցախի փախստականների իրավունքների պաշտպանությունը

Արցախի պետական ինստիտուտների գործառույթի պահպանումը

Ադրբեջանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների կիրառումը Այս շրջանակում Հայ դատի հանձնախմբերն ակտիվորեն աշխատում են Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի ուղղությամբ, սակայն Հայաստանի կառավարությունը մշտապես անարձագանք է թողնում այս գծով կատարուած կարևոր դիվանագիտական նախաձեռնությունները։ Բացի այդ, մենք համագործակցում ենք այլ ՀԿ-ների հետ՝ ակտիվացնելու ԵԱՀԿ Մոսկվայի մեխանիզմը՝ անկախ փորձագիտական առաքելություն գործուղելու համար, որը կքննի Բաքվում պահվող մեր պատանդների իրավունքների կոպիտ խախտումները։ Մեր հիմնական գործողությունը Արցախի հարցում ուղղված է Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի պահանջին աջակցելուն, մասնավորապես՝ Շվեյցարական Խաղաղության Նախաձեռնության միջոցով։

Այս նախաձեռնությունը, որն առաջ է տարվում Շվեյցարիայի բազմակուսակցական խորհրդարանական հանձնախմբի միջոցով և ընդունվել է խորհրդարանի երկու պալատների կողմից, նպատակ ունի կազմակերպել բանակցություններ Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև՝ երաշխավորելու այս հիմնարար իրավունքը։ Մենք ակտիվորեն առաջ ենք տանում այս գործընթացը Ֆրանսիայում, Բելգիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում և այլ երկրներում։ Եվրոպայում Հայ դատի հանձնախմբերի գործունեությունը, հատկապես Բրյուսելի գրասենյակի աշխատանքը Արցախի օգտին, այնքան կարևոր է, որ նույնիսկ մեր թշնամիներն են այն ընդունում։ Իլհամ Ալիևը 2022թ․ հուլիսի 19-ին Դավիդ ՄակԱլիսթերի գլխավորած Եվրոպական խորհրդարանի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր․ «Իրականում Եվրախորհրդարանը ավելի ագրեսիվ է Ադրբեջանի նկատմամբ, քան Հայաստանի խորհրդարանը։ Երբեմն թվում է, որ որոշ հայկական լոբբիստական խմբեր (նա նկատի ուներ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը) ուժեղ ազդեցություն ունեն Եվրախորհրդարանի վրա»։ Ցեղասպանության հարցում մեր առաջնահերթությունները հայտնի են ամբողջ աշխարհում․

Պատմական արդարության վերականգնում և Հայոց ցեղասպանության ճանաչում, ինչպես նաև թուրք-ադրբեջանական ժխտողականության դեմ պայքար, և,, իհարկե, փոխհատուցումների հարցը Այս ոլորտում Հայ դատի հանձնախմբերի աշխատանքը անվիճելի է։ Անհրաժեշտ չէ կրկնել ավելի քան հարյուր տարվա նվիրումն ու ձեռքբերումները, որոնք Նիկոլ Փաշինյանը փորձում է ջնջել։ Նրա կառավարությունը որդեգրել է երկիմաստ, նույնիսկ ժխտողական դիրքորոշում Հայոց ցեղասպանության նկատմամբ։ Վերջին ամիսներին Փաշինյանը հայտարարել է, թե ցեղասպանության միջազգային ճանաչումը «ոչինչ չի բերել Հայաստանին»։ Ցյուրիխում հանդիպման ժամանակ նա նույնիսկ ակնարկել է, որ պետք է «հասկանալ, թե ինչու տեղի ունեցավ ցեղասպանությունը», դրանով փորձելով վերանայել պատմությունը հակասական մեկնաբանությամբ։ Այս մոտեցումը թուլացնում է Հայաստանի դիրքերը՝ միաժամանակ ուժեղացնում Թուրքիայի և Ադրբեջանի ժխտողական ռազմավարությունները։ Փաշինյանը սխալվում է․ խաղաղությունը չի գալու մեր հիշողությունից հրաժարվելով կամ բոլոր ճակատներում կապիտուլյացիայի գնալով։ Ինչպես Չերչիլն ասաց Չեմբերլենին 1938-ին՝ Հիտլերին խաղաղեցնելու քաղաքականության կապակցությամբ. «Դուք պետք է ընտրեիք պատերազմն ու անպատվությունը. դուք ընտրեցիք անպատվությունը, և կունենաք պատերազմ»։ Այս պատմական հիշեցումն արդիական է նաև այսօր նրանց համար, ովքեր կարծում են, թե հնարավոր է խաղաղություն կառուցել՝ զոհաբերելով մեր իրավունքները, ճշմարտությունը և մեր արժանապատվությունը։ Սփյուռքի մոբիլիզացիայի հարցում մենք աշխատում ենք հետևյալ ուղղություններով․

Սփյուռքի հայկական համայնքների իրավունքների պաշտպանություն և նրանց քաղաքական կազմակերպվածության ամրապնդում (օրինակ՝ Երուսաղեմի հայկական թաղամասի պաշտպանությունը)

Երիտասարդության համար կրթական ծրագրերի իրականացում՝ նրանց քաղաքականապես իրազեկելու և շարունակաբար մոբիլիզացնելու նպատակով։ Օրինակ՝ Լեո Սարգսյանի ամառային ծրաիրը, ANCA-ի Capital Gateway ծրագրի և Հայ դատի Եվրոպայի գրասենյակի առաջնորդության դպրոցը, որոնց միջոցով ձևավորվում են երիտասարդ առաջնորդներ՝ իրավունքի, դիվանագիտության և մեդիայի ոլորտներում։ Այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ոչ միայն չի աջակցում սփյուռքին, որը համաշխարհային մակարդակով կազմում է հայ ժողովրդի երկու երրորդից ավելին, այլև որդեգրում է հեռավորության կամ նույնիսկ պառակտման քաղաքականություն։ Հստակ է, որ այս դիտավորյալ ռազմավարությունը լուրջ վտանգներ է պարունակում հայ ժողովրդի ապագայի համար։ Բայց ինչո՞ւ սփյուռքը պետք է շարունակի պայքարել Հայ դատի համար, եթե հայկական կառավարությունը փորձում է այն թաղել։

1. Նախ՝ քանի որ հայ ժողովրդի հիշողությունն ու իրավունքները չեն կարող ծառայել որպես քաղաքական առևտրի առարկա։

2. Երկրորդ՝ քանի որ սփյուռքը ազատ է իր գործողություններում։ Ի տարբերություն Հայաստանի կառավարության, սփյուռքը անկախ է իր քաղաքական առաջնահերթությունների սահմանման և իրականացման հարցում։ Հայ դատի ցանցը երբեք չի պայմանավորել իր նպատակները որևէ կառավարության դիրքորոշումներով, այդ թվում՝ Հայաստանի։

3. Երրորդ՝ քանի որ Հայ դատը արժեքների կողմնացույց է հայ ժողովրդի համար։ Հիմնված լինելով համամարդկային սկզբունքների վրա՝ արդարություն, հիշողություն, արժանապատվություն՝ այն դուրս է քաղաքական հաշվարկներից և ճնշումներից։

4. Չորրորդ՝ քանի որ Հայ դատը նաև օգնում է սփյուռքին պահպանել իր ինքնությունը։ Ցեղասպանության հիշողությունը, հայ ժողովրդի իրավունքներն ու արդարության սկզբունքները պաշտպանելով՝ այն պահպանում է կենդանի հավաքական հիշողությունը, որը սերնդեսերունդ փոխանցվում է։ Այս ընդհանուր հիշողությունը ազգային միասնության կապող օղակն է՝ անկախ սահմաններից և տեղական տարբերություններից։ Այն թույլ է տալիս սփյուռքին մնալ կապված իր պատմությանը, արժեքներին ու առաքելությանը՝ անկախ աշխարհագրական հեռավորությունից կամ փոփոխվող քաղաքական միջավայրերից։

Հայ դատի հանձնախմբերի ցանցը որպես կազմակերպված շարժում գոյություն ունի ութսուն տարուց ավելի, իսկ Ֆրանսիայում՝ վաթսուն տարուց ավելի։ Այն կայացավ այն ժամանակ, երբ Հայաստանը անկախ պետություն չէր։ Այսօր ժամանակավոր խոչընդոտները չպետք է մեզ շեղեն մեր նպատակներից։

70 տարվա խորհրդային ռեժիմի պայմաններում պաշտոնական Հայաստանը լռեցված էր։ Այնուամենայնիվ, Հայ դատը ոչ միայն գոյատևեց, այլև ծաղկեց՝ սփյուռքի դինամիկայի շնորհիվ։ Այսօր ևս, չնայած ներկայիս կառավարության ստեղծած անբարենպաստ պայմաններին, Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները փորձում են քայլ առ քայլ առաջ տանել մեր նպատակները։ Սակայն մենք լիովին գիտակցում ենք, որ առանց Հայաստանի կառավարության ակտիվ աջակցության կարեւոր արդյունքների հասնելը չափազանց դժվար է։ Հետեւաբար, պիտի շարունակենք պայքարը, որպեսզի Հայաստանում փոխվի իշխանությունը և վերջապես ձևավորվի մի կառավարություն, որը կկանգնի Հայ դատի կողքին։

Մենք խորապես հավատում ենք, որ Հայ դատի պաշտպանությունը կենսական է հենց հայկական պետականության համար։ Հայ դատի պայքարը չի՛ մահանա Հայաստանի իշխանությունների քաղաքական հրաժարումից։ Այն կմահանա, եթե հայ ժողովուրդը՝ Հայաստանի և սփյուռքի հատվածներով դադարի պայքարել»: