Ծնողները զայրացած են ու իրենց ձեռքով նոր այբբենարանների առաջին էջում փակցնում են Մաշտոցի նկարը
Ակտիվիստ Նիկողոս ՀովհաննիսյանըՆիկողոս Հովհաննիսյանը հրապարակել է այբենարանի լուսանկար և կից գրել․
«Ծնողները զայրացած են ու իրենց ձեռքով նոր այբբենարանների առաջին էջում փակցնում են Մաշտոցի նկարը և ուղարկում ինձ։
Ու սենց՝ հարյուրավոր։ Մենք հաստատ կհասնենք ցանկալի արդյունքի, շնորհակալ եմ՝ տեսանյութը տարածելու համար»։
Օգտատերերից մեկն է մեկնաբանության մեջ նկատել է․ «Երկուսը մեկում նկար են ընտրել Սուրբ Մաշտոցի եւ Սուրբ Արարատը մի նկարում»։
Մեկ այլ օգտատեր էլ խոստոցանել է․ «Ես ինքս իմ ձեռքով արդեն մի քանի Մաշտոցի նկար եմ տպել ՝հենց գրքի առաջին էջին փակցնելու համար»։