Էսօր էդտեղ էլ է ապագան, 7 տարում երկու ատոմակայան ենք ստեղծել՝ առանց աղմուկ-աղաղակի. Փաշինյան
Արհեստական բանականությունը, կրիպտոարժույթները և այլն «ահռելի ծավալի, սովարակնից, խելքից դուրս էլեկտրաէներգիա են սպառում և այդ գործոնը հաշվի առնելով պետք է նման ներդրումներ կարողանան ներգրավել։ Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Արևային էներգիայի զարգացման ոլորտը մենք չպետք է կասեցնենք, դանդաղեցնենք, պետք է թողենք զարգանա, մենք պետք է հասնենք նրա հետևից մեր տեխնոլոգիաներով, լուծումներով»,-ասաց նա։
Փաշինյանը նշեց, թե այն ոչ թե պետական անվտանգության և պետական անկախության խնդիր է։
«Մենք պետք է հետևողական գնանք այս ճանապարհով, էլ չեմ ասում, որ ապագան է դա, էսօր էդտեղ էլ է ապագան, էսօր ինչքան շատ արևային կայաններ, վերականգնվող էներգիայի ռեսուրսներ ունենանք, էնքան ավելի ապագայի մեջ ենք մտնում հենց էսօր»,-ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, թե իրենք մեծ մասշտաբի աշխատանքներ են անում ու համեստորեն լռում են այդ մասին։
«Մենք երկու ատոմակայան ենք ստեղծել վերջին յոթ տարում՝ առանց աղմուկ-աղաղակի։ Բացում չենք արել, ժապավեն չենք կտրել, ելույթ չենք ունեցել, ոչ մի բան չենք արել, այս դահլիճոմ կայացրել ենք որոշումներ ու ստեղծել ենք երկու հատ ատոմակայան», - կառավարության այսօրվա նիստում հայտարարեց նա։
Փաշինյանը նշեց, թե սա մեծագույն ձեռբերում է, որի մասին չի խոսվում, բայց, ըստ նրա, կարևորը խոսելը չէ, կարևորը ձեռքբերումն է։