Թուրքիան չի սպառնացել, մենք ենք Արարատի պատկերը հանում, որ ապահովենք մեր պետության հարատևությունը․ Փաշինյան
ՀՀ մուտքի կամ ելքի կնիքի վրայից Արարատ լեռան պատկերը հանելու որոշումը շրջանառության մեջ է դրվել ամիսներ առաջ, երբ դեռ հորիզոնում տեսական հնարավորություն չկար Թուրքիայի հատուկ ներկայացուցչի՝ Հայաստան այցի մասին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Ընդհանրապես, Հայաստան-Թուրքիա որևէ բանակցության մեջ նման հարց չի քննարկվել ու չի կարող քննարկվել»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ անվտանգության ռազմավարության մեջ առանցքային է լեգիտիմության գործոնը, երբ պետք է ճանաչենք Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ միջազգայնորեն ճանաչված տարածքով ու սահմաններով։
«Սա անում ենք, որ ապահովենք մեր պետության հարատևությունը»,- ընդգծեց Փաշինյանը։