Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգՍրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում մահվան առաջատար պատճառըՎահրամ Սահակյանի գործը մակագրվել է դատավոր Վահագն ՄելիքյանինՓաշինյանը բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահին ազատել է պաշտոնիցՓոքր Վեդիի դպրոցում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով վնասվածքԵԱՏՄ–ԱՊՀ․ համագործակցություն միգրացիոն քաղաքականության ոլորտումԿատարը հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը նվազեցնելու նպատակով հաղորդագրություններ փոխանցելու մասինՀԱՊԿ «Փոխգործակցություն-2026»․ հավաքական ուժերը պատրաստվում են համատեղ գործողությանԳլխավոր դատախազությունում քննարկվել է դատախազական աշխատանքի հայաստանյան և ամերիկյան փորձըԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՖրանսիայում զանգվածային ցույցեր են. հարյուրավոր դպրոցներ արգելափակված ենԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կանՄտքեր են փոխանակվել Հայաստան-Ֆրանսիա օրակարգի առանցքային ուղղությունների վերաբերյալԵկեղեցու պաշտպանության աներեր հիմքը կարող է լինել մեկը՝ կապը հանրության ու հայության հետ․ ԲադալյանԱվագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին․ «Հետք»Իրանը չի հրաժարվել միջուկային ծրագրից և ուրանի հարստացումը դադարեցնելուց«Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անցՎաղը 7 ժամ լույս չի լինիԱդրբեջանը բողոքարկել է մայոր Թորոյանի գործով ՄԻԵԴ վճիռը Մեծ Պալատ. «Հաջողության հավանականությունը ցածր է». Արա ՂազարյանՎեդի համայնքին կվերադարձվի 515 հա մակերեսով հողատարածք. Դատախազության պետշահերի հերթական հայցը բավարարվել էԻրանը նոր պայմաններ է առաջարկել ԱՄՆ-ին՝ պատերազմի դադարեցման վերաբերյալՀայաստանն ունի հանձնառություն և հաստատակամ է լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը․ Արփինե Սարգսյան
Միջազգային ուշադրությունը պետք է տարածվի ոչ միայն ընտրությունների անցկացման, այլև դրանից հետո պետական մարմինների կողմից ընդունվող որոշումների վրա. «Բարգավաճ Հայաստան»
Անհրաժեշտ է կանխարգելել սեռով պայմանավորված աբորտները. ՄԻՊ
Վահրամ Սահակյանը ձերբակшլվել է
Արցախի ԱԺ պատգամավորներն ու ՀՅԴ Հայ Դատի ներկայացուցիչները քննարկել են միջազգային հարթակներում Արցախի հարցի արծարծման ռազմավարnւթյունըԽաչատրյան տրիոյի ելույթները՝ ՌԴ-ումԵկեղեցու ներքին կանոնական կյանքը, եկեղեցական պաշտոնների վերաբերյալ որոշումները չպետք է վերածվեն պետական կառավարման անմիջական ոլորտի. Իսահակ Սրբազան«Ադրբեջանական կողմը հերթական թարս ապտակն է հասցնում «խաղաղության» մասին նիկոլական ցնդաբանությանը»«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետներիԵկեղեցու դեմ պայքարը իրենց «բաժանիր, որ տիրես» գաղափարախոսության շարունակությունն է. ԵԽԽՎ նիստում քննարկվել է նաև եկեղեցու դեմ իշխանությունների արշավը․ պատգամավորՎրաստանը սկսել է Ռուսաստանից ավելի շատ խոզ ներկրելԳործող իշխանությունը հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ. Վահե Հովհաննիսյան Մեյդան ընկնելու և բոլորի հետ «ընկերություն» անելու գավառական քաղաքականությունը վերածվելու է բոլորից անտեսվելու վտանգավոր իրավիճակի. Արտակ Զաքարյան54-ից ըմպելիքից միայն 2-ում խախտումներ չեն հայտնաբերվել․ ՍԱՏՄԱվտոմեքենաների ներմուծման պատրվակով 13 անձից հափշտակվել է 78 մլն դրամ․ քրեական վարույթի նախաքննությունը մեկ անձի մասով ավարտվել էՄենակ ուզում եմ ասեմ՝ էս հզոր մարդուն ինչի՞ կրակեցիր մեջքից․ փոխգնդապետ Սամվել Սահակյանի հայրը կասկածներ ունի՝ պատերազմի ժամանակ որդուն uպանել են նրա ենթակաները (տեսանյութ)Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի ԶՈւ-երի միջև համագործակցության զարգացման հարցերըԵԽԽՎ զեկույցում առկա քննադատությունները ես չէի գերագնահատի. Արփինե ՀովհաննիսյանԲացահայտվել է «Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի և 4 աշխատակցի օժանդակությամբ 28 մլն դրամի յուրացում կատարելու դեպքԳագիկ Խաչատրյանի կալանավnրման որոշումը 27 օր անց չի տրամադրվել․ փաստաբանները դիմել են ՄԻԵԴՄետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման հարցով քաղաքապետարանը հանրային լսումների է հրավիրումՏնտեսական ակտիվության աճը դանդաղում է. «ԼՈւՅՍ» հիմնադրամՊուտինի որոշմամբ ֆիզիկական անձինք չեն կարողանա կանխիկ ավելի քան 1 մլն ռուբլի արտահանել Հայաստան, Ադրբեջան և այլ երկրներ
Դատախազությունը պահանջում է Հատուկ քննչական ծառայության աշխատակազմի նախկին ղեկավար Ալիկ Գևորգյանից հօգուտ պետության բռնագшնձել 12 անշարժ գույք, շուրջ 66 միլիոն դրամ
Քաղաքային իշխանությունը զբաղված է քաղաքային խնդիրներով, ոչ թե տեսախցիկի կադրում հորիզոնը «խմբագրելով»․ Ավինյանի խոսնակը հերքում է
Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմ»-ի տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին և նրա գլխավորած պատվիրակությանը
Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը հետ կանչել զեկույցը, հրաժարվել Կաթողիկոսին հեռացնելու պլանից. «Քրիստոնեական համերաշխություն միջազգային» (CSI) կազմակերպություն
Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել․ նախնական տեղեկություններով՝ կա 3 զոհ
Մարգարիտա Սիմոնյանը վիրահատվել է
Հասարակություն

Մի քանի տարի հետո Կոնդն են վաճառելու` միգուցե արևմտյան պողոտա անվան տակ. Սարհատ Պետրոսյան

«Այս մասին տարբեր անգամներ մտածել եմ գրել, բայց տարբեր պատճառներով, հետաձգել եմ։ Սակայն այսօր արհեստական բանականության միջոցով մի գովազդային հոլովակ ստիպեց վերջապես գրել այդ մասին (տես հղումը), որտեղ իրբև Ալեքսանդր Թամանյանը պատմում է ինչ որ Հարավային պողոտայի մասին... այն դեպքում երբ Թամանյանին կենդանության օրոք նույնիսկ Հյուսիսային պողոտա եզրույթը չկար, քանի որ այն կոչվում էր Արարատյան փողոց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար, ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Մինչև 2019 թվական երբ չկար «ժողովրդավարության բաստիոնի» քողը Երևանում հուշարձանների քանդումն իրականացվում էր Թամանյանի անվամբ տարատեսակ մանիպուլացիաների տեսքով։ Սկսած 1999 թվականից, երբ Իտալիայի փողոցի բացմամբ քանդվեց Երևանի քաղաքային դումայի շենքը, բազմաթիվ վիճահարույց նախագծեր «սղացնում» էին թամանյական Երևանի իրականացման անունով, որոնց հետևում կանգնած էր հիմնականում տարբեր տարիներին Երևանի գլխավոր ճարտարապետ հանդիսացած Նարեկ Սարգսյանն իր արբանյակներով։ Այդ նույն «նախագծերի» թվին էր պատկանում 2019-2020 թվականների այն ժամանակվա փոխվարչապետի, այժմ արդեն քաղաքապետի անձնական նախաձեռնությամբ, ու ըստ օդում կախված լուրերի բիզնես հետաքրքրությամբ, Ֆիրդուսի պատմական թաղամասի քանդումը։ Հիմա արդեն Հյուսիսային պողոտայով (Տուսկի այցի ժամանակ) հպարտացող իշխանությունները Ֆիրդուսը, որն ունի նույն հակահուշարձանային, հակաճարտարպետական, ունեզրկման ձեռագիրն է, ինչ Հյուսիսային պողոտան, «սղացնում» են Հարավային պողոտայի անվան տակ:

Մարդու իրավունքներով ու Երևանի հուշարձաններով տոգորված մարդիկ, ովքեր իշխանության են եկել այդ ամենը վերացնելու համար նաև, Երևանում ավարտին են հասցնում Հյուսիսային պողոտա 2.0-ն։

Սա միգուցե այդքան տխուր չլիներ, եթե սրանից մոտ մեկ ու կես ամիս առաջ, նույն փոխվարչապետարանում մեկ այլ հյուսիսային պողոտայացման փորձ չարվեր. այս անգամ՝ Կոնդը։ Նկարում (պաշտոնական հղումը կդնեմ նաև) տեսնում ենք մարդկանց, որոնց ներկայությունը, հուշում է, որ մի քանի տարի հետո Կոնդն են վաճառելու` միգուցե արևմտյան պողոտա անվան տակ։

Սեղանի շուրջ նստած Նարեկ Սարգսյանի վերաբերմունք երևանյան ժառանգության նկատմամբ պարզ է։ Բայց այստեղ ակտիվ ելույթներ է ունենում մեկ այլ ոչ պակաս «վտանգավոր կոլեգա». 2018-ին ափալ-թափալ պաշտոն ստանձնած, ու նաև իմ վստահությունը չարաշահելով յուղոտ գծերի վրա հայտնված Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ, Տիգրան Ավինյանի նախկին խորհրդական, Ռայկոմում ներկա կառավարության ձեռամբ պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկից հանված Աբուհայաթ ջրանցքի տեղում շենք նախագծող (կուզեք՝ հուշարձան քանդող) Ավետիք Էլոյանը։

Սա ոչ միայն խոսում է վերջիններիս մասնագիտական «ճարպկության», ու մի քիչ էլ ինքնասիրության մասին, այլև խոսում է պետական կառավարման համակարգի անկարողության մասին, որը երկար անունով նախարարության, իրեն շինարարության կոմիտեի տեղ դրած քաղաքաշինության կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի կառույցներ ոչ կոմպետենտության ու դիլետանտիզմի մասին։

Իսկ, ցավոք, մասնագիտական հանրույթը նորից կլռի թայֆայական մտածողության շրջանակում, կամ ուղղակի պետական համակարգի հետ խնդիրներ չունենալու համար, իսկ Երևանը կդառնա էլ ավելի անհետաքրքիր, իսկ մենք կքննարկենք կենտրոնում հերթական գրաֆիտիի էսթետիկան»։