Սպիվակովների դուստրը բարձրացել է Արարատ լեռը, պարզել այնտեղ հայկական դրոշը, որդուն էլ Մասիս է անվանել
Վլադիմիր Սպիվակովի և Սաթի Սպիվակովայի (Սաթենիկ Սահակյանց) դուստրը՝ դերասանուհի Տատյանա Սպիվակովան, բարձրացել է Արարատ լեռը, պարզել այնտեղ հայկական դրոշը, որդուն էլ Մասիս է անվանել:
Այս մասին «Sputnik Արմենիային» տված բացառիկ հարցազրույցում ասել է Սաթի Սպիվակովան:
Սաթի Սպիվակովան նաև ասել է, որ հայերեն լեզվի թեման ցավոտ է իր համար, թեպետ 100%-ով հասկանում է լեզուն, բայց խոսում է 70%-ով։ Նրա դուստրերը նույնպես խոսում են հայերեն. նրանցից մեկը այն նույնիսկ ուսանում է ուսուցչի հետ։ «Ես այսպես եմ մտածում. ես այնքան եմ սիրում այս լեզուն, որ իրավունք չունեմ այն խեղաթյուրելու։ Ես ինձ իրավունք չեմ տալիս վատ խոսելու։ Գուցե որովհետև ես պերֆեկցիոնիստ եմ։ Ահա թե ինչու եմ նախընտրում ռուսերեն խոսել»։
Посмотреть эту публикацию в Instagram