ՔՊ-ի «դեմբելներն» առիթավորվել են, ընդդիմությանը միացած՝ պատերի տակ Արաքսյա Վարդանյան են «քլնգում». «Հրապարակ»․ Ռուսաստանում արտակարգ պայմաններում մեկնարկել են խորհրդարանական ընտրություններըԻրենց՝ միլիոններ, թոշակառուին՝ հազարներ. իշխանությունն աշխատավարձերը կտրուկ բարձրացնում է.«Ժողովուրդ»Պապիկյանն այցելել է Պեկինի Ազգային պաշտպանական համալսարան․ ձեռք են բերվել պայմանավորվածություններ (տեսանյութ)Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, հոսանքազրկված կլինեն մի շարք հասցեներ
Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը
Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք մտնեմ Նիկոլի մոտ, ես գիտեմ ինչ կասեմ». «Իրավունք» Իշխանությունները ամեն գնով փորձելու են Գևորգ Փարսյանից խլել «Կապանատան բանալին». «Հրապարակ»Ռուսական բանակը հրթիռային հարվածներ է հասցրել ՕդեսայինՈվ է ստում․ Ավինյանը, թե՞ Փաշինյանը. «Իրավունք»Պատգամավորից՝ ՍԴ դատավոր․ ինչպես է փոխվել Վլադիմիր Վարդանյանի ունեցվածքը․ «Ժողովուրդ»ՔՊ–ում Պապոյանից ու Թորոսյանից պարզաբանում են պահանջելու. «Հրապարակ»«Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք. մի՛ խոսացեք՝ դժվար ա՞». Փաշինյանն օդերով է հանել նորելուկներին. «Իրավունք»ՔՊ-ում քննարկվում է Ավետ Կոնջոյանին և Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու հարցը․ «Ժողովուրդ» Ռազմաբազան ՝ պահեստ. «Հրապարակ»Ո՞վ է հայկին «դուխաթափ» արել. «Իրավունք»Մանվել Փարամազյանը Առուշ Առուշանյանի հետքերով է գնում. «Հրապարակ»Գրատախտակի գնացած պատգամավորը այլ կուսակցությունից է ՔՊ գնացել․ «Ժողովուրդ»Թուրքական բանակի հրամանատարներ ու զինվորներ են տեղափոխվել Ադրբեջան՝ համատեղ զորավարժության համարԷդուարդ Թոփչյանը և կինը` իրավապահների ուշադրության կենտրոնում. «Հրապարակ»Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԳերմանիաԹրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլԳերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքումԳագիկ Խաչատրյանին վիրահատած գերմանացի բժիշկը ժամանում է Հայաստան՝ կալանավայրում նրան տեսակցելուՓաշինյանի քաղաքականությունը Արցախի քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է․ ՀակոբյանՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը քննադատել է Բաքվի միջոցառմանը եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունըՌԴ ՊՆ․ Չեռնոմորսկի նավահանգստում հարված է հասցվել ռազմական բեռ տեղափոխող նավիՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի ՈւկրաինաՍեպտեմբերի 19-ից Երևանի օդանավակայանի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինիԿարծիք կա, որ TRIPP-ը նպատակ ունի դուրս մղել Չինաստանին և Ռուսաստանին Հարավային Կովկասից. ՀՀ-ում Իրանի դեսպանԻրանի հետախուզության նախարարությունը խոստացել է գտնել սուննի քարոզչի սպանության մեղավորներինՖրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացելԻսրայելի ընդդիմության առաջնորդը պահանջել է մինչև ընտրությունները կասեցնել 12 նոր դեսպանների նշանակումըԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էՌումինիայի նախագահը վարչապետի պաշտոնում առաջադրել է եվրապատգամավոր Զիգֆրիդ ՄուրեշանինՔննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր«Ապրելու երկիր» կուսակցությունը Մարտունի համայնքում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններինՄիկոյան փողոցում վիճաբանության ժամանակ 59-ամյա տղամարդը գազային ատրճանակ է գործադրել«Պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան, իսկ աղքատության մակարդակը չի նվազել»․ ԴանիելյանԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՓաշինյանը քննարկել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը Ձորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբ Հայաստանի շախմատի հավաքականները հաղթանակով են մեկնարկել օլիմպիադայի երկրորդ փուլը Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՓաշինյանը ՏԿԵ նախարար Խուդաթյանին Պեկին է գործուղում TRIPP-ի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջև բովանդակային որևէ տարբերություն չկա. թուրքագետ Հայաստանի նախկին արտգործնախարարը նախազգուշացրել է պետականությանը սպառնացող վտանգների մասին Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Բրազիլի միջև հարաբերությունների զարգացումը
Միջազգային

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների համար անփոփոխ է մնում խաղաղության համաձայնագիրը․ թուրք լրագրող

Սեպտեմբերի 12-ին Երևանում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։ Թուրք լրագրող և գրող Սերդար Քորուջուն Ermenihaber.am-ի հետ զրույցում խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումների վերաբերյալ։

– Պրն. Սերդար, այս պահին հայ-թուրքական հարաբերություններն ի՞նչ փուլում են, առաջընթաց կա, թե՞ գործընթացը շարունակում է մնալ հայտարարությունների մակարդակում։

– Հայ-թուրքական հարաբերությունները սպասում են Ադրբեջանի ու Հայաստանի միջև կնքվելիք խաղաղության համաձայնագրին։ Այո, կողմերը բանակցում են և առաջընթացն ակնհայտ է ամիսներ շարունակ։ Կարևոր է, որ կողմերը հանդիպում են սահմանին և շփումներ հաստատում։ Սակայն կոնկրետ քայլի համար Անկարայի քաղաքականությունը տարիներ շարունակ հստակ է եղել։ Հարաբերությունների կարգավորում տեղի չի ունենա, քանի դեռ Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիր չի ստորագրվել։ Հետևաբար, նույնիսկ եթե դրական հայտարարություններ արվեն, եթե անգամ քայլեր ձեռնարկվեն, միևնույն է, Թուրքիա-Հայաստան հարաբերությունների համար անփոփոխ է մնում խաղաղության համաձայնագիրը։

– Ինչպե՞ս եք կարծում, վաշինգտոնյան բանակցություններն ազդեցի՞ն հայ-թուրքական հարաբերությունների վրա։

– Իհարկե, պատմական հանդիպում էր և կարևոր էր Հայաստան-Թուրքիա հարաբերությունների տեսանկյունից։ Ուզում եք կոչեք միջանցք, ուզում եք ճանապարհ, թե ուղի, դա երկար ժամանակ է քննարկվում Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Թվում է, թե վերջապես քայլ է արվել երրորդ երկրի կողմից։ Ինչպես գիտեք, ԱՄՆ նախագահի ամենակարևոր խոստումն այն էր, որ  ԱՄՆ-ն իր խոսքն ասի աշխարհում և խաղաղություն հաստատի՝ օգտագործելով երկրի իշխանությունը կամ ազդեցությունը ճգնաժամերի ու պատերազմների ժամանակ։

Նա շատ վճռական էր Ռուսաստան-Ուկրաինա հարցում, բայց չենք կարող ասել, որ հաջողության է հասել այդ հարցում։ Անկախ նրանից՝ Թրամփին դուր է գալիս դա, թե ոչ, Ադրբեջան-Հայաստան խնդիրն արդեն պատմության գիրկն է անցել։ Նա հաջողեց, որ երկու առաջնորդները հանդիպեն։ Իհարկե, ոչ ոք Թրամփին չի համարում տարածաշրջանային հարցերով «փորձագետ»։ Դրա վառ օրինակը Անգլիայում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում նրա խոսքերն էին։ Բայց նաև չպետք է մոռանանք, որ մյուս երրորդ երկրները, որ Կովկասը այդքան լավ գիտեն, ի՞նչ արեցին։ Ի՞նչ արդյունքների են հասել մինչ հիմա։

Օրինակ, վերցնենք Ֆրանսիան, որը տարիներ շարունակ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, կամ Ռուսաստանը։ Երկու երկրներն էլ չեն կարողացել Ադրբեջանին և Հայաստանին այնքան մոտեցնել խաղաղությանը, որքան Թրամփի վարչակազմը։ Ավելին, երկու երկրների առաջնորդներն էլ հայտարարել են, որ Թրամփին կառաջադրեն Նոբելյան մրցանակի։ Եվ այս դրական մթնոլորտը, անշուշտ, հանգեցնում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների մեղմացմանը։

– Թուրքիայի արտգործնախարարն օրերս հայտարարեց. «Հենց Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը վերջնականապես կնքվի, մենք արագ կկարգավորենք հարաբերությունները Հայաստանի հետ»։ Ըստ Ձեզ՝ Թուրքիան իսկապե՞ս պայմանավորում է հայ-թուրքական գործընթացն Ադրբեջանի հետ կնքվելիք համաձայնագրով, թե՞ սա հերթական դիվանագիտական քայլն է։

– Դա Թուրքիայի քաղաքականության տեսանկյունից կարմիր գիծ է։ Այո, եռակողմ սեղան չկա։ Թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը, և թե՛ Հայաստանը անկախ երկրներ են ու շարունակում են սեփական բանակցությունները։ Սակայն Անկարայի և Բաքվի միջև կապը, որը շատ ավելի  է ամրապնդվել 2020-ից հետո, ամեն ամիս ու տարեցտարի էլ ավելի է ամրապնդվում։ Կարևոր է չմոռանալ, որ Անկարան 2020-ից առաջ էլ էր ասել, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կապում է Ադրբեջանի հետ կնքվելիք խաղաղության համաձայնագրի հետ։

Այսինքն, դա միայն պատերազմի պատճառով առաջացած վիճակ չէ։ Հետևաբար, Հաքան Ֆիդանի խոսքերը միայն դիվանագիտական քայլ չեն, այլ իրականության արտացոլում։ Կարծում եմ, որ երբ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, մենք շատ արագ կտեսնենք Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը։