Անձնական տվյալ է, չեմ ուզում հրապարակել, բայց հայտարարագրի մեջ կտեսնեք. Ռ.Պետրոսյանը՝ իր 7մլն հասնող աշխատավարձի մասին
ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը պնդում է՝ սխալ են այն տեղեկությունները, որ ինքը մոտ 7 միլիոն աշխատավարձ է ստանում։
«Ես ձեզ ավելին ասեմ՝ դա անձնական տվյալ է, չեմ ուզում հրապարակել, բայց նաև հայտարարագրի մեջ դուք կտեսնեք։ Բայց ավելին ասեմ՝ այդ սուբյեկտները, որ այդպիսի թվեր են վկայակոչում, այդ սուբյեկտների ստացած բազմամիլիոնանոց ու տասնյակ միլիոնանոց պարգևավճարներից ես և իմ նշանակած թիմը հրաժարվել ենք և բոլորն ուղղել ենք ՀԷՑ-ի հազարից ավելի սոցիալական ամենաներքևի շեմին»,-ասաց նա։