Երկուշաբթի ՀԷՑ–ում ազատումներ կլինեն․ Ռոմանոս Պետրոսյանը` համերգի ժամանակ հոսանքազրկման մասին
Եթե պետության միջամտությունը չլիներ, ապա այն ոչ թե մեկուկես ժամ կտևեր, այլ երեք կամ վեց ժամ. մեկնաբանելով նախօրեին Երևանի կենտրոնում գրանցված հոսանքազրկումը՝ ասաց ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
«ՀԷՑ–ի էներգետիկ ենթակառուցվածքներն այնքան մաշված են, որ մեկ, երկու, երեք, հինգ, վեց ամսվա մեջ հնարավոր չէր բեկումնային փոփոխություն անել»,– հավելեց նա։
Պետրոսյանի խոսքով` նշված անջատման մեջ կար նաև նույն սեփականատերերի հետ փոխկապակցված կապալառու ընկերություններից մեկի սխալը, որի հետևանքն անջատումներն են։
«Երկուշաբթի օրը հենց ՀԷՑ-ում կլինեն ազատումներ, և գործընկերոջ նկատմամբ կկիրառվեն պայմանագրով նախատեսված սանկցիաներ»,- ասաց Պետրոսյանը։
Նշենք, որ երեկ աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի համերգի ժամանակ Ֆիլհարմոնիկ մեծ դահլիճը հոսանքազրկվել էր: