Հայաստանի վրա կապված հազարամյա ը քանդել ենք. Փաշինյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովի իր ելույթում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենք այսօր պետականությունն անհնարին դարձնող հանգույցն են քանդել, ինչի համար էլ իրենց մեղադրում են։ Նա նշեց, որ Հայաստանում երբեք այս ծավալի շինարարություն չի եղել, բայց իրենց մեղադրում են քանդելու մեջ։
«Ինչո՞ւ․ որովհետև մենք քանդել ենք Հայաստանի վրա կապված հազարամյա անեծքը, որը մեզ թույլ չէր տալիս ունենալ իրապես անկախ, իրապես ինքնիշխան պետություն: Մենք քանդել ենք այդ անեծքը»,- նշեց նա։