Ասել եմ «Արցախը Հայաստան է և վերջ», որովհետև հայրենասեր եմ եղել. Փաշինյան
Ամբողջացնելու կարիք կա, թե ինչու եմ այսօր խաղաղության բերկրանք ապրելով՝ 2019թ-ին հայտարարել «Արցախը Հայաստան է և վերջ». «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովի իր ելույթում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Բացատրությունը շատ կոնկրետ է. մի պարզ պատճառով՝ հայրենսիրության պատճառով, որովհետև հայրենասեր եմ եղել։ Հիմա էլ նույնքան հայրենասեր եմ։ Պատճառը հայրենասիրության մոդելն է։ Հիմա ես հայրենասեր եմ Հայաստանը սնուցող մայրերի հանձնարարած հայրենասիրության մոդելով։ 2019-ին հայրենասեր էի այդ պահին Հայաստանում առկա հայրենասիրության միակ մոդելով»,-ասաց նա և ինքն էլ հարց ուղղեց. «Բայց ո՞վ է հանձնարարել այդ հայրենասիրության մոդելը, ո՞նց է ձևավորվել այն։ Այդ մոդելը Ստալինի, Խրուշչովի, Բրեժնևի հանձնարարած հայրենասիրության մոդելն էր։ Մինչև իրական Հայաստանի գաղափարախոսությունը՝ Հայաստանում գոյություն ունեցած հայրենասիրության մոդելը մեծամասամբ հենվել է 1940-80-ականներին ձևավորված գրքերի, երգերի վրա»,-ասաց նա: