Կիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Ֆրանսիայում բողոքի ցույցերի հետևանքով պատճառված վնասի չափը կազմել է առնվազն 30 միլիոն եվրոԴոլարն էժանացել էԴուրս եկեք քաղաք. Ավինյանը շնորհավորել է մայրաքաղաքի տոնն ու խոստացել բարձր տրամադրությունՈւկրաինական բանակը ԱԹՍ-ներով hարվածել է ՌԴ Ռոստով քաղաքին․ տnւժածների մասին տեղեկատվությունը ճշտվում էԵրկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է. Տիգրան ԱբրահամյանՊուտինն ինձ ասաց, որ չի կարող հավատալ, որ ինձ հաջողվեց կարգավորել հայ-ադրբեջանական հակամարտությունը. Դոնալդ ԹրամփԱդրբեջանը միջազգային ճանապարհորդների խումբ է տարել օկուպացված Արցախի Մեխակավանի շրջանԻսկ որտե՞ղ են այդ աղբամանները... Մաղթում ենք Հայաստանի մայրաքաղաքին շարունակական հաջողություններ իր յուրահատուկ կերպարը պահպանելու գործում. ՀՀ-ում ՌԴ դեսպանությունԷրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու․ Սամվել Կարապետյան30-ամյա կինը հայտնել է, որ սեռական բռնության է ենթարկվել հյուրանոցում, ավտոմեքենայում ու նաև խոտերի մեջԲրազիլական զինվшծ տղամարդը ներխուժել է մանկապարտեզ և շուրջ երեք ժամ պատանդ պահել 13 երեխայիԹրամփի և Պուտինի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվելԻշխանությունը փորձում է ոչնչացնել Ծառուկյանի բիզնեսը, բայց փլուզում է տնտեսության ճյուղեր՝ հազարավոր մարդկանց թողնելով առանց օրվա հացի․ Արման ԱբովյանՀանգստյան օրերին սպասվում է առանձ տեղումների եղանակ ՀԿ-ները հայտարարություն են արել, Իոաննիսյանը դրան չի միացել. «Հրապարակ»Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել. «Հրապարակ»Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. «Հրապարակ»ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»Սրբազանի գործը մտել է փակուղի. «Հրապարակ»ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»Կադրային բանկի անակնկալները. «Հրապարակ»ՄՔԴ-ի դեմ ցանկացած քայլ հարված է զանգվածային հանցագործությունների զոհերին․ դատարանի նախագահՀրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տունՇարունակում ենք ջանքերը՝ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ուղղությամբ․ դեսպանՎրաստանում ապօրինի միգրանտների դեմ ստուգումների արդյունքում 64 մարդ է ձերբակալվելԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանում դիտորդի մասնակցությամբ արձանագրված միջադեպինՎերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին որոշումըԹրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շատ հաջող զրույց է ունեցելՄիասնական ժամերգություն և նախատոնակ՝ Սրբոց Թարգմանչաց տոնին ընդառաջՈւկրաինայի հարձակումը իրանական նավի վրա սպառնում է Կասպից ծովի անվտանգությանը․ ՓեզեշքիանՔոչարյանը կարևորել է ազատությունից զրկված անձանց հոգեկան առողջության պաշտպանությունըՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է թվային տեխնոլոգիաների դերը կայուն զարգացման և տնտեսական աճի գործումԱլ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակՔննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկություններըՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցությամբ հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը
Տնտեսություն

ՊԵԿ-ը տարեկան հարյուրավոր միլիոն դրամների վնաս է հասցնում մեր տնտեսությանը. Վահրամ Միրաքյան

ՊԵԿ-ը տարեկան հարյուրավոր միլիոն դրամների վնաս է հասցնում մեր տնտեսությանը։ Խոսքը բիզնեսի նկատմամբ ՊԵԿ-ի որդեգրած ահաբեկչական ստուգումների ռազմավարության մասին չէ, որտեղ վնասը հաճախ անուղղակի է, այլ շատ ուղղակի ու կոնկրետ։ Ես կասեի՝ չափելի վնասի մասին է, որը ՊԵԿ-ը հասցնում է մեր տնտեսությանն իր «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի»՝ e-Invoicing-ի միջոցով։ Այս մասին գրել է «Մանթաշյանց» գործարարների միության համահիմնադիր և նախագահ Վահրամ Միրաքյանը:

«Գրեթե ամեն ամիս, հիմնականում ամսի 17-22-ի հատվածում, e-Invoicing-ը սկսում է հաճախակի չգործել կամ գործել շատ վատ ու դանդաղ՝ ժամերով, երբեմն՝ ողջ օրը։ Եվ արդեն տարիներ են, ինչ նույն խնդիրը կա, ու ՊԵԿ-ը ի վիճակի չէ լուծելու այն։

Երբ e-Invoicing-ը չի գործում, դա նշանակում է, որ սառեցվում են այդ համակարգի միջոցով արվող հանրապետության ամբողջ գործարքները, փոխանցումները, հաշվետվությունների ներկայացումները և այլն։ Իսկ արագությունը չափազանց կարևոր հանգամանք է տնտեսության համար։

Ինչո՞ւ է արագությունը կարևոր։

1. Տրանսակցիոն ծախսեր․ տնտեսագիտության մեջ հայտնի է՝ որքան արագ է տեղի ունենում գործարքը (ֆինանսական, իրավական, լոգիստիկ), այնքան ցածր են դրա «transaction cost»-երը։ Ցածր ծախսը = ավելի շատ գործարքներ։

2. Փողի շրջանառության արագություն (velocity of money)․ եթե փողը արագ է պտտվում, նույն քանակի դրամը ավելի մեծ ՀՆԱ է ստեղծում։ Սա բազային մակրոտնտեսական բանաձև է։ IMF-ի տվյալներով՝ velocity of money-ի 10% արագացումը բերում է ՀՆԱ-ի միջինում 2–3% աճի։

3. Արագությունն իրականում նաև մրցակցային առավելություն է․ այն երկրները, որոնք ապահովում են արագ գործարքներ և կանխատեսելի համակարգ, գրավում են ավելի մեծ ներդրումներ, բիզնեսներն ավելի լոյալ են ու վստահում են պետական համակարգին։

Եթե հաշվենք, թե տարին քանի ժամ չի գործում ՊԵԿ-ի e-Invoicing-ի ծրագիրը, հետո հասկանանք, թե մեկ ժամում ինչքան ՀՆԱ է գեներացվում ՀՀ-ում, կարելի է մոտավոր հաշվել, թե ինչքան վնաս է հասցնում ՊԵԿ-ը Հայաստանի ՀՆԱ-ին։ Ասեմ, որ բավական մեծ թիվ ենք ստանալու։

Ես անձամբ ժամանակ առ ժամանակ տուժում եմ ՊԵԿ-ի հաշվետվությունների համակարգի չգործելու պատճառով:

Այս հարցում նույնպես ՊԵԿ-ը միակողմանի դիկտատորի դիրքերից է հանդես գալիս, քանի որ եթե հարկատուն, օրինակ, ուշացնում է հարկ վճարելը, ապա մեխանիկորեն ամեն օր տույժ է գրանցվում։ Բայց ՊԵԿ-ի անգործության հետևանքով առաջացած խնդիրների դեպքում ոչ ոք պատասխանատու չէ։ Երբ հարկատուն սխալ է անում, ՊԵԿ-ն անմիջապես խստագույնս պատժում է, բայց երբ ՊԵԿ-ի հաշվետվությունների համակարգը չի աշխատում ու գործատուն ստիպված է իր աշխատակիցներին արտաժամյա վճարել, որ գիշերը կամ շաբաթ-կիրակի գան աշխատեն, մեծ վնասներ է կրում գործարքների ուշացումից՝ ՊԵԿ-ը ոչ մի պատասխանատվություն չի կրում։

Վերջերս ՊԵԿ-ը սկսել է մեկ-մեկ ներողություն խնդրել իր համակարգի չաշխատելու համար։ Առաջարկում եմ գործարարներն էլ տուգանելու փոխարեն ներողություն խնդրեն սխալ հարկեր հաշվելու, հաշվետվությունների ուշացումների կամ այլ խախտումների համար, որ հավասար ու արդար մոտեցում լինի։

Թե՞ բոլորը հավասար են արդարության առաջ, բայց որոշներն ավելի հավասար են»,- գրել է նա: