Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ին
Քաղաքականություն

Խաղաղությունը սպառնալիքին հնազանդվելը չէ․ եթե Եվրոպան աչք փակի Ադրբեջանի հանցագործության վրա, տևական խաղաղություն չի կարող լինել. Գևորգյան

Ֆրանսիական առաջատար «Մարիան» հանդեսը հրապարակել է Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանի հոդվածը՝ Արցախի ժողովրդի բռնի տեղահանման երկրորդ տարելիցի առթիվ:

Aravot.am-ը ներկայացրել է հոդվածն ամբողջությամբ.

Արդեն երկու տարի է անցել այն օրից, երբ շուրջ 120․000 Լեռնային Ղարաբաղի հայեր, ավելի քան տասը ամիս տևած շրջափակումից հետո, զենքի ուժով, բռնի արտագաղթեցին իրենց հայրենի հողից՝ միջազգային հանրության գրեթե լիակատար անտարբերության պայմաններում։ Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը դատապարտում է այս անպատիժ հանցագործությունը և ահազանգում Վաշինգտոնում օգոստոսի 8-ին՝ Դոնալդ Թրամփի հովանավորությամբ ստորագրված խաղաղության հռչակագրի պատրանքային բնույթը։

2023 թ․ սեպտեմբերի 19-ին՝ երկու տարի առաջ, Ադրբեջանը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի փոքրիկ հայկական հանրապետության վրա՝ ավելի քան տասը ամիս տևած լիակատար շրջափակումից հետո։ Քաղցած և ուժասպառ խաղաղ բնակչության դեմ դաժանության բազմաթիվ գործողություններից հետո ադրբեջանական բռնապետության զինված ուժերը ստիպեցին այս ժողովրդավարական կղզու ինքնապաշտպանական փոքրաթիվ ուժերին զենքը վայր դնել ընդամենը քառասունութ ժամում։

Մի քանի օր անց՝ երկրի ողջ հայ բնակչությունը, թողնելով ամեն ինչ իր հետևում, բռնեց տեղահանման ճամփան։ Նախապես ծրագրված և համակարգված կերպով իրականացված այս էթնիկ զտումը վերջ դրեց հայերի ավելի քան երկու հազարամյակների անընդմեջ ներկայությունն այս հողում։

Այդ ժամանակից ի վեր՝ չնայած Արդարադատության Միջազգային դատարանի կողմից ընդունված որոշմանը՝ ոչ մի գործնական մեխանիզմ չի ստեղծվել բռնի տեղահանված անձանց վերադարձն ապահովելու և նրանց անվտանգությունը երաշխավորելու համար։ Մինչդեռ շարունակվում է նրանց պատկանող գույքի կողոպուտը, շարունակվում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը։

Այս ողբերգությունը մաս է կազմում Ադրբեջանի կողմից վաղուց որդեգրած հայերի բնաջնջման ռազմավարությանը, որը մեծ թափ ստացավ 2020-ին Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակման ժամանակ։ Հայաստանը, որը պատերազմի մեջ էր մտել՝ պաշտպանելու Ստալինի որոշմամբ Ադրբեջանին բռնակցված Արցախի հայ բնակչությանը, կրեց արյունալի պարտություն։ 2022-ի սեպտեմբերին նա չկարողացավ կանխել իր ինքնիշխան տարածքի դեմ կատարված խոշոր հարձակումը, որի հետևանքով կորցրեց մի շարք տարածքներ։ Հաջորդական պարտությունները և նոր հարձակումների սպառնալիքը դրդեցին վերջինիս 2025 թ․ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության հռչակագիր՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հովանավորությամբ, որը ներկայացվում է իբրև «պատմական իրադարձություն»։

 Կրկնակի խաղ Ռուսաստանի և Եվրոպայի միջև Իրականում սա պարտություն է, ուժի և էթնիկ զտման միջոցով պարտադրված խաղաղեցում, միջազգային իրավունքի արհամարհում։ Հռչակագրի արդյունքում նավթային բռնապետության դիրքերն էլ ավելի են ամրանում։ Էներգիայի մատակարար, Թուրքիայի դաշնակից, Իրանի դեմ հավանական հակակշիռ, այն կրկնակի խաղ է խաղում Ռուսաստանի և Եվրոպայի միջև։ Իսկ Եվրոպան ձևացնում է, թե չի նկատում, թե ում հետ է կնքել ռազմավարական գործընկերություն։ Կարևոր չէ, որ Բաքուն իր ընդդիմադիրներին հետապնդում ու ոչնչացնում է անգամ Ֆրանսիայում, քաղցած է պահում իր ժողովրդին, լռեցնում մամուլը, տանջում բանտերում։

Նույնիսկ Եվրոպայում, աշխարհաքաղաքական շահերը գերադասվում են բարոյական արժեքներից և արդարությունից։ Այս «խաղաղության» ճարտարապետները մեզ առաջարկում են պատկերացնել, որ Ադրբեջանին զիջելով մի ճանապարհ, որն «անխոչընդոտ» անցնելու է հայկական տարածքով՝ նրան կապելով ոչ վաղ անցյալում հայերով բնակեցված Նախիջևանի և այնուհետև Թուրքիայի հետ, կբացի նոր դարաշրջան։

Պատկերացնել, որ ճանապարհը, որը կոչվելու է Դոնալդ Թրամփի անունով, կդառնա բարգավաճման ուղի : Պատկերացնել, որ միջազգային առևտուրը կկարողանա զսպել հայերի դեմ բնաջնջման քաղաքականությունը, որին մենք զոհ ենք դարձել սկսած XIX դարի օսմանյան կոտորածներից, 1915 թ․ ցեղասպանությունից մինչև Զմյուռնիայի (1922), Շուշիի (1920), Սումգայիթի (1988) և Բաքվի (1990) կոտորածները։ Վերադարձի իրավունք Ինչպե՞ս հավատալ այս խոստումներին, անգամ ամենահզոր երևակայությամբ։ Տևական խաղաղությունն ավելի հավանական չէր լինի արդյոք, եթե ադրբեջանցի ղեկավարները պատժվեին իրենց ոճրագործությունների համար, եթե Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված բնակիչները կարողանային իրացնել իրենց վերադարձի իրավունքը, եթե դադարեցվեր հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը և վերջապես՝ եթե Եվրոպան հրաժարվեր աչք փակելու բնակչության բռնի տեղահանման վրա, որը մարդկության դեմ գործած հանցագործություն է։ Խաղաղությունը անարդարության ընդունումը չէ։

Խաղաղությունը սպառնալիքին հնազանդվելը չէ։ Իրական խաղաղությունը, տևական խաղաղությունը ծնվում է մարդու և ժողովուրդների հիմնարար իրավունքների հարգանքից։ Այն ծնվում է այդ իրավունքները պաշտպանելու համարձակությունից, նույնիսկ երբ այն դժվար է թվում։ Եթե քաղաքականությունն ունի ուժ՝ պատկերացնելով և վճռական գործողությամբ փոխել իրականությունը, ուրեմն համարձակվենք պատկերացնել իրավունքի հաղթանակը ուժի նկատմամբ, իրավունքի հաղթանակը վախի նկատմամբ, ժողովուրդների ինքնիշխանությունը՝ սպառնալիքների նկատմամբ։ Ահա այն ապագան, որ առաջարկում եմ միասնաբար պատկերացնենք։