Արմեն Գրիգորյանը ևս կմեկնի՞ Բաքու
ԱԱԾ տնօրենի մասին ԱԱԾ–ն կխոսի, եթե անհրաժեշտություն լինի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2–ին, Երևանում մեկնարկած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարի շրջանակներում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի այցը Բաքու։
Լրագրողները շարունակեցին հարցադրումներ՝ արդյունավե՞տ է եղել այցը, արդյոք որեւէ հայ գերիներին վերադարձնելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ինչին ԱԽՔ-ը նույնկերպ արձագանքեց․ «ԱԱԾ–ն ամբողջ ինֆորմացիան կտրամադրի»։
Ինչ վերաբերում է հարցին, թե պլաններում կա՞, որ նա ևս գնա Բաքու, Արմեն Գրիգորյանն արձագանքեց. «Որևէ այդպիսի քննարկում չկա»։