Ուրցալանջի դաշտամիջյան հատվածում «Nissan»-ը կողաշրջվել է
Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 41-ամյա Տիգրան Պ.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի Ուրցալանջ գյուղի դաշտամիջյան ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: