Ադրբեջանցի վերլուծաբանը խոսել է Բաքվում ապօրինի պահվող հայ ռազամագերիների մասին
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ սեմինարի շրջանակում Երևանում գտնվող վերլուծաբան Մուրադ Մուրադովը պատասխանել է լրագրողների հարցերին։
Հարցին՝ եթե Բաքուն խաղաղություն է ուզում, ինչո՞ւ է շարունակում պահել գերիներին ու նաև Արցախի քաղաքական ռազմաղեկավարությանը, ադրբեջանցի Մուրադ Մուրադովը պատասխանեց, որ կան բաներ, որոնց մասին չի կարող խոսել, քանի որ գործը նախաքննական փուլում է։
«Ես շատ դետալներ չեմ կարող ասել, բայց կան մեղադրյալներ, որոնք, ըստ Ադրբեջանի օրենքի, համարվում են օրինախախտներ, այդ իսկ պատճառով այս պահին Բաքվում են պահվում։ Զինվորներին բոլորին բաց են թողնել, ինչ վերաբերում է ռազմաքաղաքական ղեկավարությանը, դեռևս հարցը քննության մեջ է»,-ասաց նա։