«Ավելի կիբեռանվտանգ Հայաստան»․ ԲՏԱ նախարար
Իմ խոսքում նշել եմ, որ հատկապես վերջին տարիներին կիբեռհարձակումների մտահոգիչ աճն ու ՀՀ-ում կիբեռանվտանգային միջավայրի խոցելիությունը ստիպել են մեզ արագ քայլեր ձեռնարկել` մշակելով և ԱԺ-ին ներկայացնելով օրենքների նախագծերի այս փաթեթները։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում մեջբերում է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը․
«Խոսելով կարգավորման նպատակից՝ ընդգծել եմ, որ այն ուղղված է ՀՀ-ում կենսական նշանակության ոլորտների տեղեկատվական համակարգերում և կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքներում անվտանգ միջավայր ապահովելուն։
Այս օրենսդրական փաթեթը բերում է թվային նոր ճարտարապետություն` հիմնված պաշտպանված տվյալների շտեմարանների և տվյալների գրագետ կառավարման վրա, ինչը կնվազեցնի կիբեռհարձակումների ռիսկը և կապահովի կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների անվտանգությունը:
Ամփոփելով խոսքս` նշել եմ, որ այս նախաձեռնությունը ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար և ուղղված է ազգային անվտանգությանը սպառնացող ռիսկերի կառավարմանը, տնտեսական և ներդրումային միջավայրի բարելավմանն ու կիբեռանվտանգության ոլոտում նոր էկոհամակարգի ձևավորմանը»,- նշել է նախարարը։