Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ին
Քաղաքականություն

Արմեն Աշոտյանը Նիկոլ Փաշինյանին փաստերով հիշեցրել է, թե «ինչ բանակցային ժառանգություն է նա մսխել՝ արհավիրք բերելով մեր երկրի և ժողովրդի գլխին»

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Նիկոլ Փաշինյանին կրկին փաստերով հիշեցրել է, թե «ինչ բանակցային ժառանգություն է նա մսխել՝ արհավիրք բերելով մեր երկրի եւ ժողովրդի գլխին»։

Աշոտյանն ընդգծել է՝ գիտի, որ Արցախյան հարցից Փաշինյանն ամենաշատն է նյարդայնանում։

«Թե ինչպիսի բանակցային ժառանգություն ենք թողել մենք, թե ինչպիսի ամրագրումներ կային Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման, երաշխավորման և իրացման մեխանզիմենրի հստակեցման առումով՝ ամրագրված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների մակարդակով, վաղուց հայտնի է, մանրամասն ներկայացված է թե Սերժ Սարգսյանի, թե Էդուարդ Նալբանդյանի, թե մեր կուսակցիների, թե անկախ փորձագետների և այլ քաղաքական գործիչների կողմից:

Ուստի զերծ մնալով մեր թողած բանակցային ժառանգությունը ներհայաստանյան աղբյուրներով ապացուցելու հնարավորությունից, կհիշեցնեմ ասածս հավաստող միայն միջազգային կամ օտարերկրյա հղումները.

1. ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների 2009-2013 թթ. հինգ համատեղ հայտարարությունները, որոնցով կարգավորման ամրագրված Հիմնարարար սկզբունքների մեջ ընդգրկծված էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, իսկ կարգավորման էլեմենտների մեջ հստակեցված էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման կարևորագույն բաղադրիչները: Օրինակ, լ՛Աքվիլլայի 2009 թվականի հայտարարության մեջ, մասնավորապես, ասված էր, որ՝

· Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) վերջնական կարգավիճակը պետք է որոշվի ԼՂ ժողովրդի կամքի արտահայտման միջոցով, որի արդյունքները միջազգային իրավական ուժ կունենան;

· մինչ վերջնական կարգավիճակի որոշումը ԼՂ-ը կունենա միջազգային հանրության կողմից ճանաչված միջանկյալ կարգավիճակ;

· պետք է ապահովվի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ ցամաքային կապը

Հետագայում այս սկզբունքներն ու էլեմենտներն էլ ավելի են մանրամասնվել, բացվել, միս ու արյուն են ստացել, ինչում կհամոզվեք ստորև բերված այլ փաստերով:

(հղումը՝ https://www.osce.org/mg/51152)

2. Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարության սույն թվականի հունվարի 13-ի պաշտոնական արձագանքը Նիկոլ Փաշինյանի «44-օրյա պատերազմի ծագումը» հոդվածին, որում հստակ մատնանշվել է, թե ինչպիսի բանակցային ժառանգություն է թողել Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ֆիսքված է՝ “Ինչ վերաբերում է ԼՂ վերջնական կարգավիճակի խնդրի լուծման տարբերակներին, վերջին տարիներին բանակցությունների սեղանին դրված առաջարկները նախատեսում էին որպես վերջնական նպատակ մեջբերում եմ. «Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավարար կարգավիճակի որոշումը ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ հովանու ներքո կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում համաժողովրդական քվեարկության իրականացման եղանակով, որը կարտահայտի Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամքը և իրավական պարտադիր բնույթ կկրի՝ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների համապատասխան: Ի դեպ, Լաչինի միջանցքի լայնությունն ու կարգավիճակը նույնպես առաջարկվում էր դիտարկել միայն երկրորդ փուլում”: Նույն պարզաբանումը պարունակում է նաև հետևյալ կարևորագույն գնահատականը, որը ապացուցում է Փաշինյանի կողմից մեր թողած բանակցային ժառանգությունը մսխելու փաստը. “Տվյալ մոտեցումները պահպանվում էին մինչև 2018 թվականը, երբ Երևանը առաջ քաշեց նոր մոտեցումներ”:

(Հղումը՝ https://www.mid.ru/.../cKNonkJE02Bw/content/id/4519475)

3. Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարության սույն թվականի դեկտեմբերի 3-ի նմանման պաշտոնական արձագանքը ԱԺ խոսնակի հայտարարություններին, որոնք ևս մեկ անգամ վերահաստատում են մեր թողած բանակցային փաթեթի հայանպաստ լուծումների բովանդակությունը:

(Հղումը՝ https://tass.ru/politika/13105793)

4. ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ստորագրված 2017 թվականւ նոյեմբերի 24-ին, պարունակում է հետևյալ դրույթը “ԸՆԴՈՒՆԵԼՈՎ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և տևական կարգավորման համար Հայաստանի Հանրապետության հանձնառության կարևորությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից վարվող բանակցությունների շրջանակներում այդ կարգավորմանը հնարավորինս շուտ հասնելու անհրաժեշտությունը. ընդունելով նաև ՄԱԿ-ի կանոնադրության մեջ և ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված նպատակների և սկզբունքների հիման վրա այդ կարգավորմանը հասնելու անհրաժեշտությունը, մասնավորապես, այն նպատակների և սկզբունքների, որոնք առնչվում են ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքից հրաժարվելուն, պետությունների տարածքային ամբողջականությանը և ժողովուրդների իրավահավասարությանն ու ինքնորոշմանը, և արտացոլված են ԵԱՀԿ 2008 թվականի նախարարների խորհրդի 16-րդ հանդիպումից ի վեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում արված բոլոր հայտարարություններում. նշելով նաև կարգավորման այս գործընթացին աջակցելու՝ Եվրոպական միության կողմից հայտարարված հանձնառությունը.” Սա ակնհայտ ապացույց է, որ Եվրոպական Միությունը պարտադիր իրավական ուժ ունեցող փաստաթղթում պաշտոնապես ամրագրում էր, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իքնորոշման իրավունքի սկզբունքը և իր աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների բոլոր առաջարկություններին (տես՝ կետ 1)

(Հղումը՝ https://www.mfa.am/filemanager/eu/CEPA_ARM_1.pdf)

5. Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովայի սույն թվականի ապրիլի 9-ի պաշտոնական պարզաբանումը հստակեցնում է համանախագահ երկրների առաջարկած փաթեթի միջազգային երաշխիքների և իրավական ամրագրման մեխանզիմները. “Ցանկանում եմ ընդգծել, որ կարգավորման առաջարկների փաթեթը, բացի Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հռչակագրից, ներառում էր նաև Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համատեղ հայտարարությունը դրան աջակցելու մասին: Այս երկու փաստաթղթերը, գումարած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը, որը հաստատում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ առաջարկությունների փաթեթը, կազմում էին այն ժամանակվա ռուսական առաջարկների էությունը, որոնց մասին մանրամասն տեղեկացված էին մյուս համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան և որին նրանք լիովին աջակցում էին»,”

(Հղումը՝ https://www.mid.ru/.../xIEMTQ3OvzcA/content/id/4672954)

6. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի 2016 թվականի հոկտեմբերի 7-ի հայտարարությունը Ադրբեջանի կառավարության նիստին առ այն, որ փակ դռների հետևում նրա վրա մեծ ճնշում է գործադրվում՝ ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը։

(հղում՝ https://www.armtimes.com/hy/article/94690)

Այսքանը միայն միջազգային ապացույցների և փաստերի մի մասն են, որոնք վկայում են Լեռնային Ղարաբաղի Ադրբեջանից դուրս ապրելու համար տարիների հմուտ դիվանագիտական աշխատանքի շնորհիվ Սերժ Սարգսյանի թողած բանակցային հայանպաստ ժառանգության մասին և հիմնահատակ ջախջախում են կապիտուլյանտի և իր խոսացող ուսապարկերի հանդուգն ստերը, որոնց նպատակը արյունալի պատերազմի, հայրենազրկման, հազարավոր զոհերի և վիրավորների համար պատասխանատվությունից խուսափելն է:

Մատնանշված ողջ տեղեկատվությունը փաստագրված և պահպանված է եղել Հայաստանի ԱԳՆ-ում առնվազն մինչև 2018 թվականի ապրիլի 23-ը»,- գրել է Աշոտյանը։