Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ին
Քաղաքականություն

Ինչու է շրջանառվում, որ պատերազմի զոհերի թիվը 5000-ից էլ ավելի է․ Ֆարմանյանը պարզաբանում է

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրել է. «Մեծագույն ամոթ ու չմոռացվող խարան է, որ ՀՀ իշխանությունները 2020 թ. պատերազմից 5 տարի անց էլ չեն ներկայացրել ու հանրայնացրել այդ պատերազմի և հետագա ողբերգությունների ժամանակ մեր ունեցած զոհերի անվանական ցանկը։    

 Հայկական կողմի զոհերի թվաքանակի վերաբերյալ քաղաքական «շահարկումները» (հանրային խոսույթում ու մամուլում պատերազմի ավարտից ի վեր 5000 թիվն է շրջանառվում, իսկ իշխանությունները պնդում են դրա ուռճացված լինելը) հետևանք են երկու պարզ հանգամանքի.

նախ՝ կառավարությունը չի հրապարակել մեր զոհերի անվանական ցանկը, ու երկրորդ, որ ոչ միայն այս, այլ որևէ թեմայով Նիկոլի ու նրա կառավարության խոսքերի վերաբերյալ առաջին միտքը, որ հանրության գլխում առաջանում է՝ կասկածն ու թերահավատությունն է: Տարիներ առաջ մի տաքսու վարորդ իդեալական ձևակերպեց. Նիկոլը, որ քեզ բարի լույս ասի, առաջինը պիտի ստուգես, հո արդեն իրիկուն չի՞:

Գալով բուն հարցին՝ մեծագույն խնդրանք ունեմ մեր լրագրողներին՝ օգնելու վերջնական պարզություն մտցնել այս հարցում:

2021 թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ իշխանությունները իրենք հայտարարել են, որ 2020 թ. պատերազմում ՀՀ քաղաքացիություն ունեցող զոհերի քանակը եղել է 3781, իսկ 283-ը համարվել են անհետ կորած (կից՝ սքրինշոթ-1): Միևնույն ժամանակ, այն ժամանակվա արցախյան իշխանությունները հայտարարել են, որ 2020 թ. պատերազմում զոհվել է ԼՂՀ քաղաքացիություն ունեցող 822 քաղաքացի, իսկ 65-ը համարվել են անհետ կորած (կից սքրինշոթ -2):

Հաշվի առնելով, թե, ցավոք, ինչիպիսին էր անհետ կորածների ճակատագիրը, ստացվում է, որ միայն 2020 թ. պատերազմի ժամանակ հայկական կողմի մարդկային կորուստների ընդհանուր քանակը կազմել է առնվազն 4951:

Թեև չեմ պնդում, բայց ունեմ մեծագույն կասկած, որ Նիկոլ Փաշինյանի կողմից պատերազմի ավարտից հետո իր «+-50» անբարոյական տրամաբանության մեջ միտումնավոր շրջանառության մեջ դրվել է միայն ՀՀ քաղաքացիություն ունեցող զոհերի թվաքանակը, ու հենց այստեղ է ընկած խաբեության ու մանիպուլյացիայի արմատը:

Մինչդեռ, ՀՀ և ԼՂՀ քաղաքացիություն ունեցող զոհերի հանրագումարը ճիշտ այն է, ինչ տարածված է մեր հանրային խոսույթում:

Չհաշված, իհարկե, 2022 թ. ադրբեջանական ներխուժման ժամանակ մեր ունեցած 224 զոհերը, և ապա 2023 թ. սեպտեմբերյան պատերազմի ժամանակ Արցախում մեր զոհերի քանակը՝ 223, ինչը Նիկոլ Փաշինյանի բերած պատերազմներում մեր ունեցած զոհերի թիվը դարձնում է 5000-ից էլ ավելի՝ 5074:

Մեր լրագրողներին խնդրում եմ օգնել՝ ճշտելով ու ստուգելով, թե արդյո՞ք Նիկոլի ու կառավարության կողմից ներկայացված 2020 թ. պատերազմի զոհերի վիճակագրության մեջ հաշվարկվել են նաև ԼՂՀ քաղաքացիություն ունեցող զոհերը, թե՞ անգամ զոհերի հարցում է խտրականություն դրել: Նաև 2022 թ. ադրբեջանական ներխուժման և 2023 թ. պատերազմի ժամանակ մեր ունեցած զոհերը ներառվա՞ծ են իր ու իր կառավարության կողմից հաճախ բերվող այդ «վիճակագրության» մեջ:

Խաղաղ պայմաններում ու անփույթ կառավարման արդյունքում մեր ունեցած տասնյակ ցավալի զոհերի մասին ուղղակի լռենք»,-գրել է Ֆարմանյանը։