Մեղայ Աստծո, մեղայ Աստծո. Վարդան Ղուկասյանը Փաշինյանի՝ «հոգևոր հավաք» հրավիրելու հայտաարարության մասին
«Մեղայ Աստծո, մեղայ Աստծո, մեղայ Աստծո»,- Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այսպես արձագանքեց լրագրողին հարցին՝ Նիկոլ Փաշինյանի՝ Էջմիածնում ընդդեմ եկեղեցու «հոգևոր հավաք» հրավիրելու մասին։
Նա շարունակեց. «Եթե ուզում են երկիրը քանդել՝ քանդում են եկեղեցին, ընտանիքը, դպրոցը։ Հիմա իրենք դա անում են, որովհետև հանձնարարական ունեն դրսի ուժերից, որոնք այս երկիրն ուզում են քանդել։
Ժողովուրդը շատ լավ հասկանում է, որ դուք քանդում եք Հայաստանը»։
Գյումրու քաղաքապետի խոսքով, դա չի ստացվի, քանի որ հայ ազգի տերն Աստված է։
«Կեղծավորներ՝ գնացեք, ձեզ մաքրեք, գնացեք ձեր դարդը լացեք, թե Աստծուն ինչ պատասխան պիտի տաք, հետո մնացած մարդկանց մասին մտածեք։
Իրենք քանդում են ընտանիքը, եկեղեցին, դպրոցը, վերցանում են ազգայինը։ Այս ամենն անում են երկիրը քանդելու համար»,- նշեց Վ.Ղուկասյանը։