Կարող եմ փաստել, որ փորձաքննվողները մեղսունակ կամ սահմանափակ մեղսունակ են ճանաչվել շատ ավելի ադեկվատ վարքագծի դեպքում, քան Փաշինյանի. փաստաբան
ՀՀ-ում կամ ՀՀ-ից դուրս կա արդյոք որևէ հոգեբան կամ հոգեբույժ, որը կարդալով վարչապետի աթոռը զբաղեցնող անձի այսօրվա գրառումները կհամարձակվի փաստել, որ նա ադեկվատ է, չի տառապում հոգեկան որևէ հիվանդությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը:
«Քրեական գործերով մասնագիտացած իրավաբան եմ, 25 տարի շարունակ հարյուրավոր փորձաքննություններ եմ վերլուծել և կարող եմ փաստել, որ փորձաքննվողները մեղսունակ կամ սահմանափակ մեղսունակ են ճանաչվել շատ ավելի ադեկվատ վարքագծի դեպքում»: