Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ին
Քաղաքականություն

Սյունիքի միջանցքը և ապաշրջափակումը. Արթուր Խաչատրյան

Նիկոլական իշխանությունները համառորեն հանրությանը մոլորեցնում են, թե Վաշինգտոնում ստորագրված Ալիև - Փաշինյան երկկողմ համատեղ հռչակագրով ճեղքվում է Հայաստանի շրջափակումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Նախ, այս փաստաթղթում հստակ ամրագրված է, որ Ադրբեջանը Սյունիքով անխոչնդոտ անցում է ստանում, սակայն որևէ հստակ ձևակերպում չկա, թե ինչ է ստանում Հայաստանը։ Ինչ որ անորոշ «փոխադարձ առավելություն»։ Հիշեցնեմ, որ դեռ տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանն առաջարկում էր փողի դիմաց Ադրբեջանին ու Թուրքիային միջանցք տրամադրել։ Հայաստանի ապաշրջափակում նա մոռացել էր պահանջել։ Չեմ կարող բացառել, որ այս անգամ էլ էր հիշողությունը դավաճանել։ 

Իշխանությունները նաև պնդում են, թե Նախիջևանով անցումը, նույնիսկ եթե թույլատրվի, կճեղքի Հայաստանի շրջափակումը։ Լու՞րջ։ Որպեսզի Հայաստանի շրջափակումը ճեղքվի, Հայաստանը պետք է Թուրքիայով ու Ադրբեջանով ելք ստանա դեպի արտաքին աշխարհ։ Օրինակ՝ Թուրքիան պետք է բացի բոլոր այն ճանապարհները, որ փակել է դեռևս 1993 թվականից։ Մասնավորապես, խոսում եմ Գյումրի - Կարս երկաթգծի մասին։ Սակայն, Թուրքիան նման ծրագրերի մասին չի հայտարարել: Թուրքիան և Ադրբեջանը կառուցում են Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու գիծը։ (Դիլուջուն սահմանային անցման կետ է Նախիջևանում)։  Դրանից Հայաստանին ոչ տաք, ոչ սառը։ Որևէ բանական մարդ չի կարող մտածել, թե որևէ մեկն իր ապրանքները կհասցնի Երևանից Մեղրի, այնտեղից կնստի գնացք ու Նախիջևանով կգնա Թուրքիա։ Կասե՞ք․ «Ինչու՞ Մեղրիից, թող Երասխից մտնի Նախիջևան, Երևանից Երասխ 60 կմ է ընդամենը»։ Հարգելիներս, Ադրբեջանը չի հայտարարել, որ պատրաստ է վերանորոգել/շահագործել Սադարակ - Երասխ հատվածը։ Չի ասել նման բան։ Դեռ հունվարին, Արմենպրեսին տված հարցազրույցում, Փաշինյանն ասել էր․ «Արդեն առիթ ունեցել եմ հայտարարելու, որ մենք Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին բացելու շատ կոնկրետ առաջարկ ենք արել Ադրբեջանին: Դա ավելին է, քան առաջարկը, դա կոնկրետ հարցերի կոնկրետ լուծում է, և մենք սպասում ենք Ադրբեջանի դրական արձագանքին, որից հետո կայացած համաձայնությունը կարձանագրվի թղթի վրա, և մենք կսկսենք երկաթուղու մեր հատվածների շինարարությունը»: Առը հա, թե Ադրբեջանը կոնկրետ պատասխան է տվել։ 

Ավելին ասեմ։  Հայաստանի իշխանությունները դեռ 2022 թվականին էին Ադրբեջանին առաջարկել երեք սահմանային անցման կետեր բացել․ Սոտք-Քարվաճառ, Քարահունջ-Էյվազլի և Երասխ - Սադարակ։ Նույնիսկ այդ առիթով կառավարության որոշման նախագիծ էին շրջանառել։ Ադրբեջանցիք դեռ այն ժամանակ կատեգորիկ այդ առաջարկը մերժեցին՝ պահանջով Մեղրիով միջանցք տակ։ Պաշտոնական Երևանը գերադասում է, շառից փորձանքից հեռու, այդ առաջարկի ու մերժման մասին էլ մոռանալ։

Բա էլ ինչու՞ են այդքան հրճվել։ Կսկծու, փառք աստծու։ Բա հո՞ չէին ասելու, թե կամավոր են միջանցք տվել, թե չէ Ալիև ձյաձյան կջղայնանար։ Սրանք մի անգերազանցելի տաղանդ ունեն՝ ժողովրդին խաբել ու պարտությունը որպես հաղթանակ ներկայացնել։ 

Ի դեպ, ինչու՞ չեն խոսում Իջևան - Ղազախ գծի մասին։ Չէ որ մեր արտահանման հիմնական շուկան հյուսիսում է։ Ինչու ընդհանրապես մոռացվեց բոլոր ճանապարհներն ապաշրջափակելու պահանջը։ ԲՈԼՈՐ, այլ ոչ թե միայն Մեղրին։ Ինչու, ինչու։ Ադրբեջանը թույլ չի տալիս, իսկ անկախ ինքնիշխաններն առաց Ադրբեջանի թույլատրության միայն Նոր Տարվա կռճոններով ձվածեղ պատրաստելու իրավունք ունեն․․․․»: