18-ամյա մրգաշատցին թմրամիջոց էր պատրաստում. Արմավիրի համայնքային ոստիկանների բացահայտումը
Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Մրգաշատ գյուղի 18-ամյա բնակիչը թմրամիջոց է պահում: Սեպտեմբերի 19-ին նա ձերբակալվել և տեղափոխվել է Արմավիրի բաժին: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է ավելի քան 75 գրամ կանեփանման զանգված:
Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը պատրաստել է վայրաճ կանեփից։ Մրգաշատի բնակիչ 18-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն։