ԵԱՏՄ–ԱՊՀ․ համագործակցություն միգրացիոն քաղաքականության ոլորտումԿատարը հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը նվազեցնելու նպատակով հաղորդագրություններ փոխանցելու մասինՀԱՊԿ «Փոխգործակցություն-2026»․ հավաքական ուժերը պատրաստվում են համատեղ գործողությանԳլխավոր դատախազությունում քննարկվել է դատախազական աշխատանքի հայաստանյան և ամերիկյան փորձըԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՖրանսիայում զանգվածային ցույցեր են. հարյուրավոր դպրոցներ արգելափակված ենԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կանՄտքեր են փոխանակվել Հայաստան-Ֆրանսիա օրակարգի առանցքային ուղղությունների վերաբերյալԵկեղեցու պաշտպանության աներեր հիմքը կարող է լինել մեկը՝ կապը հանրության ու հայության հետ․ ԲադալյանԱվագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին․ «Հետք»Իրանը չի հրաժարվել միջուկային ծրագրից և ուրանի հարստացումը դադարեցնելուց«Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անցՎաղը 7 ժամ լույս չի լինիԱդրբեջանը բողոքարկել է մայոր Թորոյանի գործով ՄԻԵԴ վճիռը Մեծ Պալատ. «Հաջողության հավանականությունը ցածր է». Արա ՂազարյանՎեդի համայնքին կվերադարձվի 515 հա մակերեսով հողատարածք. Դատախազության պետշահերի հերթական հայցը բավարարվել էԻրանը նոր պայմաններ է առաջարկել ԱՄՆ-ին՝ պատերազմի դադարեցման վերաբերյալՀայաստանն ունի հանձնառություն և հաստատակամ է լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը․ Արփինե Սարգսյան
Միջազգային ուշադրությունը պետք է տարածվի ոչ միայն ընտրությունների անցկացման, այլև դրանից հետո պետական մարմինների կողմից ընդունվող որոշումների վրա. «Բարգավաճ Հայաստան»
Անհրաժեշտ է կանխարգելել սեռով պայմանավորված աբորտները. ՄԻՊ
Վահրամ Սահակյանը ձերբակшլվել է
Արցախի ԱԺ պատգամավորներն ու ՀՅԴ Հայ Դատի ներկայացուցիչները քննարկել են միջազգային հարթակներում Արցախի հարցի արծարծման ռազմավարnւթյունըԽաչատրյան տրիոյի ելույթները՝ ՌԴ-ումԵկեղեցու ներքին կանոնական կյանքը, եկեղեցական պաշտոնների վերաբերյալ որոշումները չպետք է վերածվեն պետական կառավարման անմիջական ոլորտի. Իսահակ Սրբազան«Ադրբեջանական կողմը հերթական թարս ապտակն է հասցնում «խաղաղության» մասին նիկոլական ցնդաբանությանը»«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետներիԵկեղեցու դեմ պայքարը իրենց «բաժանիր, որ տիրես» գաղափարախոսության շարունակությունն է. ԵԽԽՎ նիստում քննարկվել է նաև եկեղեցու դեմ իշխանությունների արշավը․ պատգամավորՎրաստանը սկսել է Ռուսաստանից ավելի շատ խոզ ներկրելԳործող իշխանությունը հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ. Վահե Հովհաննիսյան Մեյդան ընկնելու և բոլորի հետ «ընկերություն» անելու գավառական քաղաքականությունը վերածվելու է բոլորից անտեսվելու վտանգավոր իրավիճակի. Արտակ Զաքարյան54-ից ըմպելիքից միայն 2-ում խախտումներ չեն հայտնաբերվել․ ՍԱՏՄԱվտոմեքենաների ներմուծման պատրվակով 13 անձից հափշտակվել է 78 մլն դրամ․ քրեական վարույթի նախաքննությունը մեկ անձի մասով ավարտվել էՄենակ ուզում եմ ասեմ՝ էս հզոր մարդուն ինչի՞ կրակեցիր մեջքից․ փոխգնդապետ Սամվել Սահակյանի հայրը կասկածներ ունի՝ պատերազմի ժամանակ որդուն uպանել են նրա ենթակաները (տեսանյութ)Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի ԶՈւ-երի միջև համագործակցության զարգացման հարցերըԵԽԽՎ զեկույցում առկա քննադատությունները ես չէի գերագնահատի. Արփինե ՀովհաննիսյանԲացահայտվել է «Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի և 4 աշխատակցի օժանդակությամբ 28 մլն դրամի յուրացում կատարելու դեպքԳագիկ Խաչատրյանի կալանավnրման որոշումը 27 օր անց չի տրամադրվել․ փաստաբանները դիմել են ՄԻԵԴՄետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման հարցով քաղաքապետարանը հանրային լսումների է հրավիրումՏնտեսական ակտիվության աճը դանդաղում է. «ԼՈւՅՍ» հիմնադրամՊուտինի որոշմամբ ֆիզիկական անձինք չեն կարողանա կանխիկ ավելի քան 1 մլն ռուբլի արտահանել Հայաստան, Ադրբեջան և այլ երկրներ
Դատախազությունը պահանջում է Հատուկ քննչական ծառայության աշխատակազմի նախկին ղեկավար Ալիկ Գևորգյանից հօգուտ պետության բռնագшնձել 12 անշարժ գույք, շուրջ 66 միլիոն դրամ
Քաղաքային իշխանությունը զբաղված է քաղաքային խնդիրներով, ոչ թե տեսախցիկի կադրում հորիզոնը «խմբագրելով»․ Ավինյանի խոսնակը հերքում է
Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմ»-ի տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին և նրա գլխավորած պատվիրակությանը
Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը հետ կանչել զեկույցը, հրաժարվել Կաթողիկոսին հեռացնելու պլանից. «Քրիստոնեական համերաշխություն միջազգային» (CSI) կազմակերպություն
Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել․ նախնական տեղեկություններով՝ կա 3 զոհ
Մարգարիտա Սիմոնյանը վիրահատվել էՀՌՀ-ն դադարեցրել է «Կոտայք թի վի»-ի լիցենզիայի գործողությունը
«Ռիբոկ» համալիրի լողավազանում ջրшհեղձ եղած աղջիկը 1,5 ամիս անց մահшցել է, դեպքի իրավական գնահատականը՝ փոփոխվել
Գերմանիան և ևս հինգ երկիր ԵՄ բյուջեի վերաբերյալ վերջնագիր են ներկայացրելՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպՍլովակիայում 8-րդ դասարանի աշակերտը զինված հարձակում է իրականացրել. կան զոհեր և վիրավորներ
Հասարակություն

Արփինե Սարգսյանը չի տիրապետում կառույցին․ նա պետք է հրաժարական տա

Կեսգիշերին զինված հարձակում է տեղի ունեցել Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի վրա, ինչի հետևանքով սպանվել են նա և նրա ընկերը, ով ոստիկանության աշխատակից էր, սակայն այդ պահին ծառայության մեջ գտնվելիս չի եղել։ Եվս մեկ քաղաքացի գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

Հարկ է նկատել, որ Գրիգորյանին գնդակահարել են իր տան բակում։ Սա կարելի է որակել լկտի հարձակում։

Թե ինչու և ում կողմից իրականացվեց սպանությունը, թերևս կպարզվի քննության արդյունքում, բայց այն, որ այս հանցագործությունը կանխատեսել ու կանխել հնարավոր էր՝ ակնհայտ է։

Մերձավանում բոլորը գիտեին՝ ներկա ու նախկին իշխանությունների և նրանց համախոհների միջև անհաշտություն կար։ Իսկ ավելի կոնկրետ՝ լարվածություն։

Շատերի հիշողության մեջ գուցե դեռ մնացել է, որ Փարաքարի նախընտրական փուլում՝ փետրվարի 5-ին, Մերձավանում հնչել էին կրակոցներ, սպանվել էր մեկ անձ (սպանվածը 30-ամյա Գրիգոր Օհանյան էր)։

Մինչև կրակոցները, եղել էր նաև ծեծկռտուք։ Այն ժամանակ սլաքներն ուղղում էին Վալոդյա Գրիգորյանի եղբոր և նրա մտերիմների դեմ։

Հիշեցման կարգով նշենք նաև, որ, ըստ քննչական կոմիտեի վերջին տվյալների, հանրային քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ, որից 6-ի նկատմամբ կիրառվել է կալանք, 3-ի նկատմամբ՝ տնային կալանք, 3-ի նկատմամբ՝ բացակայելու արգելք խափանման միջոցներ:

Այս կրակոցներից 2 ամիս անց, համայնքում եղան ընտրություններ, որի արդյուքնում համայնքապետ ընտրվեց «Ապրելու երկիր» ընդդիմադիր կուսակցության անդամ Վալոդյա Գրիգորյանը (2025թ-ի ապրիլի 19-ին ստանձնել է Փարաքար համայնքի ղեկավարի լիազորությունները):

Ընդդիմադիր գործչի ընտրվելու փաստը ոչ միայն Մերձավանում, այլև, ընդհանրապես, իշխանության ներսում ավելի սրեց նախկինների-ներկաների թիմակիցների լարվածությունը։ 

Իհարկե, մենք չենք պնդում, որ այս երկու սպանություններն անմիջական կապ ունեն մեկը մյուսի հետ, բայց նաև չի բացառվում, որ այս սպանությունը պարզապես վենդետա էր։

Թեև ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը, միջադեպի մասին պարզաբանում տալիս, նշեց, թե իբր այդ սպանությունից հետո Փարաքարում հսկողություն է իրականացվել, սակայն, եթե դա իսկապես լիներ, ապա այսօր, հավանաբար, չէինք ունենա այս միջադեպը։

Անգամ շարքային քաղաքացուն է պարզ, որ ՆԳՆ-ն պետք է կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկեր տվյալ համայնքում՝ հնարավոր բռնությունները բացառելու համար․ ինչու՞ այդ գործողությունները չեն ձեռնարկվել, ինչու՞ ոչինչ չի ձեռնարկվել․․․  

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը չգիտե՞ր նախկինում տեղի ունեցած միջադեպի, համայնքում տիրող ներքին լարվածության ու հնարավոր միջադեպերի մասին։ Եթե գիտեր ու ոչինչ չի ձեռնարկել, ուրեմն ՆԳ նախարար կոչվելու իրավունք չունի, իսկ եթե չգիտեր, ուրեմն առավել ևս այս նախարարուհին իր տեղում չէ։
 
Երբ ներքին գործերի նախարարը չի տիրապետում կառույցին, ապա քաղաքացին իրեն անվտանգ չի կարող զգալ։ Այս պարագայում անհրաժեշտ է ոչ միայն դեպքի արագ բացահայտում, այլև Արփինե Սարգսյանը պետք է հրաժարական տա։