Պահանջում եմ հանցագործության շուտափույթ բացահայտում և ՆԳՆ նախարարի հրաժարականը․ Անի Սամսոնյան
Անի Սամսոնյանը գրել է․
«Փարաքարի համայնքապետ Վոլոդյա Գրիգոյանի սպանության գործի հանգամանքները դեռ բացահայտված չեն և չգիտենք, թե ովքեր են մեղադրվում:
Բայց մի բան փաստ է: Մինչև իշխանությունները իրավապահ մարմիններին զբաղեցնում են իրենց դեմ հորինված ահաբեկչական պատմություններ կարելով, փողոցում ընդդիմադիր համայնքապետ են սպանում իր ընկերների հետ միասին:
ՀՀ ՆԳՆ-ն տապալել է երկրի ներքին անվտանգության ապահովումը:
Պահանջում եմ հանցագործության շուտափույթ բացահայտում և ՆԳՆ նախարարի հրաժարականը: