Ինչու՞ ապահովված չէր այս գործչի անվտանգությունը. Մելոյանը` միջազգային հանրությանը
Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է միջազգային հանրությանը:
Նա, մասնավորապես, գրել է.
«Երեկ գիշերն իր տան դիմաց դաժանաբար սպանվել է այսօրվա իշխանության նկատմամբ միանձնյա ջախջախիչ հաղթանակ տարած ընդդիմադիր Փարաքարի համայնքապետը՝ Վալոդյա Գրիգորյանը:
Ինչու՞ ապահովված չէր այս գործչի անվտանգությունը:
Հայաստանի Հանրապետությունում աննախադեպ քանակի քաղաքական բանտարկյալների, իսկ արդեն քաղաքական սպանությունների ամենաթողության միջավայրը նաև ձեր արժեքներից հետնահանջի ու իրավիճակային հետեւանքային գնահատականների բացակայության արդյունք է:
Ձեր կառույցները կայացել են թղթին տրված արժեքները փութաջանորեն կյանքի կոչելու հետեւանքով:
Ակնկալում եմ Ձեր հետեւողականությունն այս հանցագործության բացահայտման եւ հետագա հանցագործությունների կանխարգելման հարցում»: