Նոր Նորքի մանկապարտեզի բակում կրակոցներ են եղել․ շենքի վրա կրակոցի հետք կա․ ՆԳՆ-ն չի հաղորդել
Լրագրող Սյուզի Բադոյանը հայտնում է, որ այս գիշեր զենքով ռազբորկա ու կրակոցներ են հնչել նաեւ Նոր Նորքի մանկապարտեզի բակում։
«107 մանկապարտեզի վրա անգամ կրակոցի հետք կա։ Ու սրա մասին ՆԳՆ-ն չի հաղորդել։
Մասիվի բնակիչները տագնապած են, տարբեր բաներ են պատմում։ Հիմա ոստիկանները տեղում աշխատում են։
Նշեմ միայն, որ երեկ Երեւանի 3 հատվածներում զենքով ռազորկա են արել ու կրակոցներ են հնչել .. սպանվածներ կան ու վիրավորներ։
Նոր Հայաստանն է սա, չշփոթեք»,-գրել է Բադոյանը։