Նայե՛ք այս լուսավոր ընտանիքին և լա՛վ մտածեք, թե առաջիկա ընտրություններին մեր ընտանիքների ճակատագիրը ում ենք վստահելու
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը կիսվել է Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի ընտանեկան լուսանկարով ու կոչ արել լավ մտածել, թե մեր ընտանիքների ճակատագիրն ում ենք վստահելու։
«Նայե՛ք այս լուսավոր ընտանիքին եւ մտածե’ք, լա’վ մտածեք, թե առաջիկա ընտրություններին մեր կյանքը, մեր ընտանիքների ճակատագիրն ում ենք վստահելու»,- գրել է Հայր Ռուբենը։