Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ին
Քաղաքականություն

Հայաստանում անցկացվել է ԱՊՀ մասնակից պետությունների հերթական նիստը

ԱՊՀ մասնակից պետությունները ընդլայնում են համագործակցությունը հարկային (ֆինանսական) խախտումների դեմ պայքարի ոլորտում։ Այս մասին նշված է ՊԵԿ հաղորդագրությունում։

«Սեպտեմբերի 24-ին Երևանում անցկացվել է ԱՊՀ մասնակից պետությունների հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի (ՀՀՄՂՀԽ) հերթական՝ 24-րդ նիստը, որին մասնակցել են  Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի  պատվիրակությունները, ինչպես նաև ՀՀՄՂՀԽ-ի ուսումնական հաստատությունների և ԱՊՀ ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհրդի ներկայացուցիչները։ 24-րդ նիստում Հայաստանը ստանձնել է ԱՊՀ մասնակից պետությունների հարկային (ֆինանսական) հետաքննությունների մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նախագահությունը։

Ողջունելով նիստի մասնակիցներին՝ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն ընդգծել է, որ  24-րդ նիստը ևս մեկ քայլ է ուղղված երկրների և գերատեսչությունների միջև համագործակցության ամրապնդմանն ու արդյունավետության բարձրացմանը․ «Խորհուրդը կարևոր հարթակ է փորձի փոխանակման, համատեղ վերլուծության ու հարկային իրավախախտումների և ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմների մշակման համար: Դինամիկ փոփոխվող տնտեսական և իրավական միջավայրի պայմաններում մեր խնդիրն է հարկման ոլորտում ապահովել թափանցիկություն և օրինականություն, ամրապնդել քաղաքացիների և բիզնեսի վստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ։ 21-րդ դարում, թվայնացման դարաշրջանում, տնտեսական հանցագործությունները սահմաններ չեն ճանաչում։ Կրիպտոակտիվները, ֆինանսական տեխնոլոգիական նորարարությունները, էլեկտրոնային առևտուրը և ամպային լուծումները արագորեն տարածվում են՝ ստվերային տնտեսությանը հաղորդելով նոր բարդություններ։ Այս պայմաններում երկրների միջև հարկային հետաքննությունների ոլորտում համագործակցությունը դառնում է ավելի կարևոր»: Էդուարդ Հակոբյանի խոսքով՝ հանդիպումը հնարավորություն է տալիս քննարկելու արդի մարտահրավերները, փոխանակելու ոլորտային փորձը և մշակելու համատեղ լուծումներ՝ բարձրացնելու աշխատանքի արդյունավետությունը և նպաստելու երկրների տնտեսության կայուն զարգացմանը:

Ղազախստանի Հանրապետության ֆինանսական մոնիթորինգի գործակալության նախագահի տեղակալ Կայրաթ Բիժանովը բացման խոսքում նշել է, որ չնայած տնտեսության և ֆինանսների ոլորտում հանցագործությունների կանխարգելումը բարդ խնդիր է, բոլորը համակարծիք են, որ կան մեխանիզմներ, որոնց միջոցով հնարավոր է նվազագույնի հասցնել իրավախախատումները և դրանց բացասական հետևանքները։ Այս համատեքստում առանձնահատուկ կարևոր է գործընկեր երկրների փորձի ուսումնասիրությունը, ինչը հնարավորություն է տալիս բարձրացնել ԱՊՀ մասնակից երկրների փոխգործակցությունը։

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Աշոտ Մովսիսյանը, շնորհակալություն հայտնելով ԱՊՀ մասնակից պետությունների հարկային (ֆինանսական) հետաքննությունների մարմինների ղեկավարների Համակարգող խորհրդում նախագահելու հնարավորություն ընձեռելու համար, հավաստիացրել է, որ Հայաստանի Հանրապետությունը կներդնի բոլոր ջանքերը խորհրդի առջև դրված խնդիրների իրականացման համար, կձգտի արդյունավետ իրականացնել համագործակցության գերակա ուղղությունները, որոնք նախատեսվում են սահմանել նաև այսօրվա նիստում:

Երևանում համակարգող խորհրդի 24-րդ նիստում մասնակիցները քննարկել են ԱՊՀ անդամ պետությունների հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների փոխգործակցության մի շարք հարցեր։  Մասնավորապես, անդրադարձ է կատարվել գործունեության տնտեսական անվտանգության ապահովման, ծայրահեղականության և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի, դրամական միջոցների ապօրինի շրջանառության, տնտեսական ոլորտում հանցագործությունների բացահայտման և կանխարգելման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների արդյունքներին։ Դիտարկվել են նաև կադրերի վերապատրաստման և որակավորման բարձրացման հարցերը։ Հանդիպման ավարտին ընդունված որոշումների վերաբերյալ ստորագրվել է արձանագարություն, նախանշվել են առաջիկա աշխատանքների ուղղությունները։ Որոշում է ընդունվել հերթական՝ 25-րդ նիստն անցկացնել Ուզբեկստանի Հանրապետությունում։ Այնուհետև նիստի մասնակիցները պարգևատրվել են համագործակցության հուշամեդալով»,- ասվում է հաղորդագրությունում։