Կոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՖրանսիայում զանգվածային ցույցեր են. հարյուրավոր դպրոցներ արգելափակված ենԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կանՄտքեր են փոխանակվել Հայաստան-Ֆրանսիա օրակարգի առանցքային ուղղությունների վերաբերյալԵկեղեցու պաշտպանության աներեր հիմքը կարող է լինել մեկը՝ կապը հանրության ու հայության հետ․ ԲադալյանԱվագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին․ «Հետք»Իրանը չի հրաժարվել միջուկային ծրագրից և ուրանի հարստացումը դադարեցնելուց«Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անցՎաղը 7 ժամ լույս չի լինիԱդրբեջանը բողոքարկել է մայոր Թորոյանի գործով ՄԻԵԴ վճիռը Մեծ Պալատ. «Հաջողության հավանականությունը ցածր է». Արա ՂազարյանՎեդի համայնքին կվերադարձվի 515 հա մակերեսով հողատարածք. Դատախազության պետշահերի հերթական հայցը բավարարվել էԻրանը նոր պայմաններ է առաջարկել ԱՄՆ-ին՝ պատերազմի դադարեցման վերաբերյալՀայաստանն ունի հանձնառություն և հաստատակամ է լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը․ Արփինե Սարգսյան
Միջազգային ուշադրությունը պետք է տարածվի ոչ միայն ընտրությունների անցկացման, այլև դրանից հետո պետական մարմինների կողմից ընդունվող որոշումների վրա. «Բարգավաճ Հայաստան»
Անհրաժեշտ է կանխարգելել սեռով պայմանավորված աբորտները. ՄԻՊ
Վահրամ Սահակյանը ձերբակшլվել է
Արցախի ԱԺ պատգամավորներն ու ՀՅԴ Հայ Դատի ներկայացուցիչները քննարկել են միջազգային հարթակներում Արցախի հարցի արծարծման ռազմավարnւթյունըԽաչատրյան տրիոյի ելույթները՝ ՌԴ-ումԵկեղեցու ներքին կանոնական կյանքը, եկեղեցական պաշտոնների վերաբերյալ որոշումները չպետք է վերածվեն պետական կառավարման անմիջական ոլորտի. Իսահակ Սրբազան«Ադրբեջանական կողմը հերթական թարս ապտակն է հասցնում «խաղաղության» մասին նիկոլական ցնդաբանությանը»«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետներիԵկեղեցու դեմ պայքարը իրենց «բաժանիր, որ տիրես» գաղափարախոսության շարունակությունն է. ԵԽԽՎ նիստում քննարկվել է նաև եկեղեցու դեմ իշխանությունների արշավը․ պատգամավորՎրաստանը սկսել է Ռուսաստանից ավելի շատ խոզ ներկրելԳործող իշխանությունը հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ. Վահե Հովհաննիսյան Մեյդան ընկնելու և բոլորի հետ «ընկերություն» անելու գավառական քաղաքականությունը վերածվելու է բոլորից անտեսվելու վտանգավոր իրավիճակի. Արտակ Զաքարյան54-ից ըմպելիքից միայն 2-ում խախտումներ չեն հայտնաբերվել․ ՍԱՏՄԱվտոմեքենաների ներմուծման պատրվակով 13 անձից հափշտակվել է 78 մլն դրամ․ քրեական վարույթի նախաքննությունը մեկ անձի մասով ավարտվել էՄենակ ուզում եմ ասեմ՝ էս հզոր մարդուն ինչի՞ կրակեցիր մեջքից․ փոխգնդապետ Սամվել Սահակյանի հայրը կասկածներ ունի՝ պատերազմի ժամանակ որդուն uպանել են նրա ենթակաները (տեսանյութ)Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի ԶՈւ-երի միջև համագործակցության զարգացման հարցերըԵԽԽՎ զեկույցում առկա քննադատությունները ես չէի գերագնահատի. Արփինե ՀովհաննիսյանԲացահայտվել է «Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի և 4 աշխատակցի օժանդակությամբ 28 մլն դրամի յուրացում կատարելու դեպքԳագիկ Խաչատրյանի կալանավnրման որոշումը 27 օր անց չի տրամադրվել․ փաստաբանները դիմել են ՄԻԵԴՄետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման հարցով քաղաքապետարանը հանրային լսումների է հրավիրումՏնտեսական ակտիվության աճը դանդաղում է. «ԼՈւՅՍ» հիմնադրամՊուտինի որոշմամբ ֆիզիկական անձինք չեն կարողանա կանխիկ ավելի քան 1 մլն ռուբլի արտահանել Հայաստան, Ադրբեջան և այլ երկրներ
Դատախազությունը պահանջում է Հատուկ քննչական ծառայության աշխատակազմի նախկին ղեկավար Ալիկ Գևորգյանից հօգուտ պետության բռնագшնձել 12 անշարժ գույք, շուրջ 66 միլիոն դրամ
Քաղաքային իշխանությունը զբաղված է քաղաքային խնդիրներով, ոչ թե տեսախցիկի կադրում հորիզոնը «խմբագրելով»․ Ավինյանի խոսնակը հերքում է
Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմ»-ի տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին և նրա գլխավորած պատվիրակությանը
Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը հետ կանչել զեկույցը, հրաժարվել Կաթողիկոսին հեռացնելու պլանից. «Քրիստոնեական համերաշխություն միջազգային» (CSI) կազմակերպություն
Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել․ նախնական տեղեկություններով՝ կա 3 զոհ
Մարգարիտա Սիմոնյանը վիրահատվել էՀՌՀ-ն դադարեցրել է «Կոտայք թի վի»-ի լիցենզիայի գործողությունը
«Ռիբոկ» համալիրի լողավազանում ջրшհեղձ եղած աղջիկը 1,5 ամիս անց մահшցել է, դեպքի իրավական գնահատականը՝ փոփոխվել
Գերմանիան և ևս հինգ երկիր ԵՄ բյուջեի վերաբերյալ վերջնագիր են ներկայացրելՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպՍլովակիայում 8-րդ դասարանի աշակերտը զինված հարձակում է իրականացրել. կան զոհեր և վիրավորներՀոկտեմբերի 5-ից դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում է
Վճռաբեկ դատարանի նախագահին սպասարկող «Toyota»-ի վարորդը խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները
Ուկրաինայի զինված ուժերը Բրյանսկի մերձակայքում հարձակվել են երկաթուղային գծերի վրա՝ գնացքի երթևեկության ժամանակ
Սամվել Սամվելի Աշոտյանն ընդդեմ Ալեն Սիմոնյանի. դատական նիստը տեղի կունենա վաղը՝ սեպտեմբերի 30-ին
Հասարակություն

Սահմանադրական փոփոխությունները Նախիջևանում․ ի՞նչ է «թույլատրված» Ալիևին և ինչո՞ւ

«Գեղարդ» վերլուծական․

2025 թվականի հուլիսի 8-ին Ադրբեջանի Միլլի մեջլիսում երրորդ ընթերցմամբ ընդունվել է «Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» Ադրբեջանի սահմանադրական օրենքը։ Առերևույթ իրավական այս գործընթացը, որը հաջորդել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում (ՆԻՀ) 2022 թվականից սկիզբ առած կառուցվածքային և կադրային էական մի շարք փոփոխությունների, ուշագրավ է ոչ միայն Ադրբեջանի ներքաղաքական զարգացումների, վարչական փոփոխությունների տեսանկյունից, այլև՝ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային։

Կառուցվածքային և կադրային փոփոխություններ. 2020 թվականին՝ Արցախի դեմ պատերազմից հետո, Իլհամ Ալիևը ոչ միայն Ադրբեջանում, այլև Նախիջևանում իրականացրել է մի շարք փոփոխություններ։ Մասնավորապես՝ 2022 թվականի նոյեմբերին ՆԻՀ-ի Պետական անվտանգության ծառայությունն ու Պետական մաքսային ծառայությունը ստացել են մասնաճյուղի կարգավիճակ և ենթարկվել են Բաքվի կենտրոնական մարմիններին։ Այդ նույն ընթացքում էլ սկսվել են Նախիջևանի ներկա և նախկին մի շարք նախարարների ու պաշտոնյաների ձերբակալությունները։

2022 թվականի դեկտեմբերին Ալիևի ակնհայտ ճնշմամբ հրաժարական է տվել ՆԻՀ Մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովը։ Փոխարենը՝ Ալիևի որոշմամբ ստեղծվել է Նախիջանում Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցչի հաստիք, որին տրված են եղել Ինքնավար Հանրապետության պետական մարմինների նկատմամբ վերահսկողության լայն լիազորություններ։ Ադրբեջանի նախագահը դրանով, փաստացի, ինքնավարության ողջ իշխանությունը փոխանցել է իր «լիազոր ներկայացուցչին», որով էլ ՆԻՀ-ի պետական մարմիններն ուղղակիորեն ենթարկել է Բաքվին։

Կադրային և կառուցվածքային բարեփոխումների մասին Իլհամ Ալիևը նախանշել էր դեռևս 2019 թվականին: Դրան հաջորդել էր Թալիբովի կտրուկ արձագանքը՝ կապված Նախիջևանում նոր նշանակումների հետ։ Վիճելի թեմաները քննարկելու համար Ալիևը Թալիբովին երկու անգամ հրավիրել էր Բաքու, սակայն վերջինս մերժել էր հրավերները, ինչն էլ ավելի էր մեծացրել եղած լարվածությունը։ Թալիբովի դիմադրությունը կոտրելու նպատակով Բաքուն «գործի էր դրել» պետական լրատվամիջոցները։ Պատգամավորներ և այլ պաշտոնյաներ, ովքեր իրենց «դժգոհությունն» էին հայտնել Նախիջևանի ղեկավարության առնչությամբ, Բաքվին կոչ էին արել Նախիջևանում ստեղծել ավելի կենտրոնացված համակարգ։ Թալիբովի հարազատների ձերբակալությունների և Նախիջևանին տրամադրվող սուբսիդիաների (ՆԻՀ բյուջեի մեծ մասը) կրճատման արդյունքում 2022 թվականի դեկտեմբերին Թալիբովը մեկնել էր Բաքու՝ Իլհամ Ալիևի հետ հանդիպման։ Վերջինս, սակայն, հրաժարվել էր ընդունել նրան, որից հետո միայն 1995 թվականից Նախիջևանը ղեկավարող Թալիբովը հրաժարական էր տվել:

Փաստորեն՝ Իլհամ Ալիևն ի վերջո կարողացել էր «ազատվել» Նախիջևանի Ինքնավարության կարկառուն ջատագով Հեյդար Ալիևի երբեմնի համախոհից։

ՆԻՀ-ում առանցքային դերակատարում ունեցող անձի հեռացման, դրան նախորդած և հաջորդած փոփոխությունների համատեքստում Ալիևի վարքագիծը կարելի է բնորոշել որպես Նախիջևանն ինքնավարությունից զրկելու հետևողական քաղաքականություն։ Սակայն այստեղ ուշադրության են արժանի այն հանգամանքները, թե Նախիջևանի իրավական կարգավիճակի փոփոխության շրջանակներում արտաքին խաղացողներից ովքե՞ր և ի՞նչ են «թույլատրել» Իլհամ Ալիևին։

Սահմանադրական փոփոխություններ. Ադրբեջանի Միլլի մեջլիսի կողմից ընդունված օրենքի համաձայն՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության (ՆԻՀ) Սահմանադրության մեջ կատարվել են հետևյալ փոփոխությունները․

1․ՆԻՀ Սահմանադրության նախաբանից հանվել են Մոսկվայի (16.03.1921) և Կարսի (13.10.1921) պայմանագրերին արված հղումները։ Սա այն պարագայում, երբ այդ պայմանագրերի հիման վրա է Նախիջևանը ստացել ինքնավար կազմավորման կարգավիճակ և անցել Ադրբեջանի խնամակալությանը։ Փոխարենը՝ ՆԻՀ Սահմանադրությունը համապատասխանեցվել է Ադրբեջանի Սահմանադրության 134-րդ հոդվածի երրորդ մասին՝ լրացվելով նոր դրույթով՝ «Նախիջևանն Ադրբեջանի Հանրապետության անբաժանելի մասն է»։

2․ՆԻՀ-ի գործադիր իշխանությունը՝ Նախարարների կաբինետը, իր աշխատակարգը որոշելու է՝ համաձայնեցնելով Ադրբեջանի նախագահի հետ։

Մինչ այդ փոփոխությունը՝ Նախարարների կաբինետը ենթարկվել է ՆԻՀ-ի օրենսդիր իշխանությանը՝ Մեջլիսին։ Նոր տարբերակով, փաստորեն, այն անմիջականորեն ենթարկվելու է Ադրբեջանի նախագահին, իսկ «Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցիչը» համարվելու է ՆԻՀ գործադիր իշխանության «մաս» և, ըստ էության, նրա գերագույն մարմինը։

Սահմանադրության նախաբանից Մոսկվայի և Կարսի պայմանագրերի հղումների բացառումն ու Նախիջևանն Ադրբեջանի անբաժանելի մաս հռչակելը վկայում են, որ Ալիևը, իրոք, լուծարում է ինքնավարության գոյության քաղաքական և իրավական կապը Թուրքիայի և Ռուսաստանի հետ։ Սա, իր հերթին, Ալիևին հնարավորություն կտա զերծ մնալ նախիջևանյան հարցերում արտաքին միջամտությունից, իսկ կադրային ու կառուցվածքային փոփոխությունների, կառավարման ուղղահայաց համակարգի ներդրման արդյունքում նաև՝ տեղական կլանային խմբերի հնարավոր դիմադրությունից։

Արդյունքում՝ կարող ենք եզրակացնել, որ Նախիջևանը ռուս-թուրքական հարաբերությունների տիրույթից հանելու, ինչպես նաև՝ Նախիջևանում Իրանի ազդեցությունը բացառելու նպատակով իրավական լրջագույն փոփոխություններ կատարելու թույլտվություն Ալիևը կարող է ստացած լինել առաջին հերթին Արևմուտքից՝ Միացյալ Նահանգների առաջնորդությամբ։ Այս համատեքստում՝ թույլտվություն կարող ենք համարել նաև այն հնարավոր շահառուների (Չինաստան, Հնդկաստան, Միացյալ Թագավորություն) առարկության բացակայությունը, որոնց համար ևս էական է Նախիջևանի կայուն կարգավիճակը, եթե երաշխավորվի, որ Նախիջևանի տարածքով տրանսպորտային «Հյուսիս-հարավ»-ի, չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»-ի կամ «Միջին միջանցք»-ի նկատմամբ հսկողությունն այդ 3 երկրներից «հեռու կպահվի»։ Սրա վկայությունն են նաև ադրբեջանցի պատգամավորների և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հայտարարությունները, որոնցում Նախիջևանի Սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունն ուղղակիորեն կապվում է ճանապարհային հարցերի հետ։