Վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանին հորդորել եմ զբաղվել իր անձի անվտանգությամբ․ Հակոբյան
Պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը գրում է․
Հայաստանում շատ քչերի համար ակնհայտ չէ, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը թյուրիմացություն է և այդ քայլող աղետից պետք է ժամ առաջ ազատվել: Այս պահին դրա միակ արդյունավետ քաղաքական գործիքը իմպիչմենտի գործընթացն է, ինչը ամեն ժամ օրակարգային է դառնում:
Հաշվի առնելով գործող ռեժիմի և նրա պարագլխի լկտիությունն ու հանրապետության տարածքում խթանվող բռնության մթնոլոտը՝ իմպիչմինտի գործընթացի շրջանակներում ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրված Դավիթ Համբարձումյանին այսօր խնդրել և հորդորել եմ լրջագույնս զբաղվել իր անձի անվտանգությամբ: