Կողբացիի մի հատվածում կարգելվի մեքենաների կանգառը
Սեպտեմբերի 26-ից Կողբացու-Արամի փողոցների խաչմերուկից մինչև Կողբացու-Ամիրյան փողոցների խաչմերուկ, երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:
Երթևեկության նոր փոփոխության մասին իրազեկում են քաղաքապետարանից։
Հիշեցնենք, որ վերջին փոփոխության համաձայն, սեպտեմբերի 23-ից Պարոնյան փողոցում՝ ուղղությունը Պարոնյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկից դեպի Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկ, երթևեկությունը կկազմակերպվի երեք գոտիներով:
Նախկին թույլատրված «միայն ուղիղ», «ուղիղ և ձախ» երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի 1-ին և 2-րդ երթևեկելի գոտիներից «միայն ուղիղ», իսկ 3-րդ երթևեկելի գոտուց՝ «միայն ձախ» ուղղություններով: