Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Եվրոպական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողներին
Սեպտեմբերի 24-ին Ազգային ժողովում հանդիպել եմ Հայաստանի Եվրոպական
համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողների հետ, ովքեր դիմել էին՝ ՀՀ օրենսդիր մարմնում օրենսդրական ընթացիկ նախաձեռնությունների և Հայաստանի իրավական համակարգի, արտաքին և ներքին քաղաքականության զարգացման հեռանկարների մասին քննարկում կազմակերպելու, ինչպես նաև իրենց հուզող հարցերն ինձ ուղղելու նպատակով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Ուսանողների հարցերը համարձակ էին, տրամաբանված և խոր։ Նրանց մտահոգությունների կենտրոնում Արցախյան հիմնախնդիրն էր, Հայաստանի անվտանգության միջավայրը։
Նման հանդիպումները կարևոր են և լրացնում են ուսանողների պատկերացումները, գիտելիքները տարբեր ուղղություններով՝ խթանելով նրանց հետագա ներգրավվածությունը պետության կառավարման գործընթացներում»: